23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 16, 2020

Գյումրիում 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել. Վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև: Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ, հայտնում է ԲԿ-ի խոսնակ Գևրոգ Դերձյանը։ «Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։  […]

Ադրբեջանն իր անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով […]

Համոզված ենք արդյոք, որ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են կամ ընդհանրապես քաղաքացիներ են. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, թե սահմանային իրավիճակով պայմանավորված՝ լրատվամիջոցների աշխատանքը մտահոգիչ է։ «Տարբեր լրատվություններ տարբեր ձևերով տարբեր բաներ են տալիս, մենք խնդիր ունենք։ Սխալ ինֆորմացիա են տալիս, ուրիշ բաներ են գրում, ադրբեջանական մահացած զինվորների նկարները գցելը մեր «սայթերը» չեմ հասկանում, չեմ կարողանում ընկալել», – ասաց նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե դա […]

Փաշինյանի «խաղաղասիրության» արդյունքները. Անդրանիկ Թևանյան

Իրենց «խաղաղության կուսակցության» անդամներ ներկայացնողները միայն գրգռում են թշնամու ախորժակը և բերում պատերազմ։ Սա քաղաքագիտական կանոն է Հայաստանի համար։ Եվ ոչ միայն Հայաստանի։ Հիտլերի հետ բանակցող Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը ևս «խաղաղության կուսակցության» ներկայացուցիչ էր և հանուն խաղաղության գնաց նվաստացուցիչ գործարքի, սակայն նույնիսկ այդ գնով չկարողացավ խաղաղեցնել Հիտլերին ու զերծ պահել Անգլիան պատերազմից։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ […]

Shaming․ ՀՀ-ում լիբերալ ավտորիտարիզմի դրսևորումներ են նկատվում. Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Ցանկացած գաղափարախոսություն իր մեջ պարունակում է անհանդուրժողականություն այլակարծության հանդեպ։ Դա բնական է․ գաղափարական պայքարն իրոք անողոք է լինում և մենք դա հիշում ենք Սովետական Միության ժամանակներից, ինչպես նաև պատմությունից հայտնի են միջկրոնական վեճերն ու պատերազմները, որի ժամանակ կրքերը հանգեցնում էին մեծ արյունահեղության: Կար համոզմունք, որ լիբերալ-դեմոկրատիան լուծել է այդ խնդիրը, ըստ որի […]

ԶՈւ-երը ծանր հարվածներ են հասցրել ադրբեջանական կրակակետերին․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արդեն արձանագրել էինք, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակն ու այնտեղ իշխանությունների նկատմամբ ձևավորված ներքին ճնշումը բավականին ծանր դրության մեջ է դրել Իլհամ Ալիևի։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի տեղ չտանող հուսահատ քայլերի է դիմում, ինչի արդյունքում գրեթե մեկ օր տևած դադարից հետո Տավուշի […]

Վարչապետի պարտականությունները դրվում են Տիգրան Ավինյանի վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀկառավարական պատվիրակություն Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 16-17-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ […]

Ադրբեջանը ընդունել է իր կորուստները. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը ընդունել է իր կորուստները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված