23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 8, 2020

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 29 820 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 535-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 17 427 մարդ (+520), այս պահին բուժվում է 11 708-ը (-3)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 685 դեպք, այլ պատճառներով՝ 164:   Մեկ օրում մահացել է 18 մարդ:

ԿԳՄՍՆ-ն ճգնաժամը հաղթահարելու փոխարեն ավելի է խորացնում այն․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված կրթական համակարգում իրավիճակի հետ:   «Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը Կրթական համակարգը մշտապես խնդիր ունի լինել դինամիկ զարգացումների կենտրոնում, կատարելագործվել, զարգանալ ու առաջ շարժվել, իր հետ տանելով կրթությամբ զարգացող եւ կրթությամբ առաջ մղվող ոլորտները: Ասել կուզի տնտեսությունն ամբողջապես, իր զարգացման միտումներով եւ բարեկեցության ապահովման […]

«Յուղոտ պատառներ». Սամվել Ալեքսանյանը առիթը բաց չի թողնում. «Իրավունք»

«Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից կարծես թե օգտվում են շատերը: Բազմիցս գրել ենք այն մասին, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն առիթը բաց չի թողնում յուղոտ պատառներից օգտվելու համար: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ»  կարի արտադրամասում աշխատակիցները, իրենց դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից, սակայն շարունակում են իրենց աշխատանքը: Աշխատակիցներից […]

Եվրոպական դատարանի վճիռը չկատարելը խելագարություն կլինի․ Կոստանյան․ «Հրապարակ»

Մինչ իշխանությունները փորձում են ձերբազատվել Հրայր Թովմասյանից ու ՍԴ երեք դատավորներից, վերջիններս իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն արդեն վարույթ է ընդունել Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի հայցադիմումը՝ ՀՀ Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների հետ կապված։ Նրանք ակնկալում են իրենց […]

Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից. տոննաներով անձնագրեր, բանակային փաստաթղթեր։ Էս մեր ներքին բարդակը ե՞րբ ա դադարելու…»։

Նիկոլ Փաշինյանը վաղը ոչ մեկի հետ չի կարողանա կոմպրոմիսի գնալ․ Աշոտ Գևորգյան

Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը լրագրող, վավերագիր Աշոտ Գևորգյանն է։ Զրուցել ենք հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական դասագրքերից դուրս հանելու, եկեղեցու դեմ գրոհների, Ռուսաստանի դաշնության հետ հարաբերությունների վատացման, ղարաբաղյան բանակցություններում դիրքերի թուլացման և օրակարգային այլ թեմաների մասին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ոստիկանությունը՝ Միքայել Մինասյանի հրապարակման վերաբերյալ կատարված գործողությունների մասին. 168.am

168.am-ը գրում է․ րՀՀ Ոստիկանությունը հունիսի 19-ին հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացրել էր, որ մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված