23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

«Ալիևը Փաշինյանին ասում է, եթե խաղաղություն ես ուզում՝ սա է իմ պայմանը». Արտակ Զաքարյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած հերթական տեսանյութը նոր բացահայտման խնդրի առաջ դրեց իշխանությանն ու իրավապահներին։ Միքայել Մինասյանը խոսեց այնպիսի լուրջ խնդրի՝ զենքի ապօրինի վաճառքի մասին, որը արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի համար կարող է ստեղծել լուրջ գլխացավանք, ու տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը որևէ գործողություն չի ձեռնարկում՝ պարզաբանելու համար այն ամբողջ սխեման, որը նկարագրվում […]

Նիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն. Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միքայել Մինասյանի բացահայտումներն այնքան շոկային էին, որ ուշադրությունից դուրս մնացին կարևորագույն նրբություններ: Վորոնեժ ուղարկված մաքսանենգ ծխախոտի մաֆիոզ սխեմաները կարծես թե առնչվում են նաև ՀՀ կառավարության քվոտայով ԵԱՏՄ պաշտոնյայի հետ: Եվ ոչ միայն Վորոնեժ: Օրը կգա, մոսկովյան արկածների մասին էլ կիմանանք ու կամաչենք, որ ժողվարչապետն իր «զեմլյակի» […]

Արցախում մոտ 600 մարդ էր շփվել Փաշինյանի հետ․ «Հրապարակ»

«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Սակայն համացանցում գրում էին, թե չեն հավատում դրան։ Մանավանդ երբ երեկոյան Փաշինյանը մասնակցեց ամենօրյա բրիֆինգին, ավելի խորացան կասկածները։ Իշխանական թիմը երեկ թեստավորվում էր։ Նույնն անում էին Արցախում, որտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մոտ 600 մարդ էր շփվել ՀՀ վարչապետի հետ։ Իսկ Փաշինյանի ընտանիքում հատկապես […]

Արայիկ Հարությունյանի վերջին նշանակումները ՌԴ-ում շատ վատ են ընկալել․ «Իրատես»

«Ասում են, թե ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները, հատկապես ԱԳ նախարարի պաշտոնում՝ Մասիս Մայիլյանին Ռուսաստանում շատ վատ է ընկալվել: Էլ ավելի վատ է ընկալվել Մասիս Մայիլյան-Արմեն Գրիգորյան «ցերեմոնիալ» հեռախոսազրույցը, որով սորոսական «շկոլան» փորձել է ցուցանել իր «անմահությունը», եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանն անվերջ հասկացնում էր հայկական կողմին, որ իրենք պրոբլեմ ունեն թե՛ […]

Ավելի շատ վա­րա­կա­կիր­ներ և մա­հեր են լի­նե­լու․ Ավինյանի գույժը․ «Իրատես»

««Իմ քայլը» խմբակցությունը որոշում ու հստակեցնում է ամռան անելիքները: Օրերս իմքայլականները հավաքվել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբոսաշրջությունից մինչեւ կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Իրատեսի»՝ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ Ավինյանը «գուժել» է՝ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու: «Փաստորեն, […]

Թորոսյանը պահանջում է ամբողջ ղեկավարումը հանձնել իրեն․ «Հրապարակ»

«Լարվածությունը պարետատանը նոր փուլ է թեւակոխել: Իր խոսքը կատարած՝ մայիսի վերջին 10 հազար վարակված կանխատեսած Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել՝ մեկ կետից ղեկավարել գործընթացը եւ ղեկավարումը հանձնել իրեն: Հիշենք, որ մահճակալները չբավարարելու, ասիմպտոմ եւ թեթեւ հիվանդներին տուն ուղարկելու պատճառով բավականին մեծ թվով հիվանդներով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց իրավասության տակ […]

« «Վարակված եմ, բայց ձեր խաթր տեսեք ոնց եմ աշխատում» տեսարանները, մեղմ ասած, զավեշտալի են եւ հակասոցիալական». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզու՞մ եք մարդիկ հավատան, որ իրոք հիվանդ եք, ուրեմն ձեզ հիվանդի պես պահեք: Թե չէ, «վարակված եմ, բայց ձեր խաթր տեսեք ոնց եմ աշխատում» տեսարանները, մեղմ ասած, զավեշտալի են եւ հակասոցիալական։ Մանավանդ, որ անգամ առողջ ժամանակներդ ժողովուրդը այդպես էլ ձեր աշխատանքը չտեսավ: Հ.Գ. Առողջություն բոլորիս, իսկ […]

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր […]

Իշխանությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մշտական դարձած նույն արձանագրումն է. խնամքով փաթեթավորված ականջահաճո նպատակդրման ներքո քաղաքական մեծամասնությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը: 2020թ. հունվարի 1-ից պրոգրեսիվ եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցումը՝ իրականացված հակասոցիալական փոփոխությունը, փորձում են արդարացնել գույքահարկի այս փոփոխություններով: Հույս ունեն, որ այսպիսով կապահովեն պետության՝ վերաբաշխման գործառույթի արդար և արդյունավետ իրականացումը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված