23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Վերսկսվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը

Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։ Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղևորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով և ուղղված է Երևանի ու Գյումրի միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, […]

Նոր իշխանությունները հին փորձառու կադրերից փորձում են ազատվել կյանքի գնով. Նարեկ Թադևոսյան

Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի ընկերներ, կոլեգաներ և քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով: Աշխատանքային այս գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի […]

1 մլն մարդու հաշվով մահերի թվով այսօր գերազանցեցինք աշխարհի միջին թիվը. Անդրանիկ Թևանյան

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի՝ այսօր հաստատված դեպքերին ու գրանցված մահերին: Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսից այսօր 20 մարդ է մահացել, իսկ առողջապահության նախարարությունը տարանջատում է այդ մահերը՝ նշելով, որ 19–ը կորոնավիրուսից է մահացել, իսկ մեկը՝ վարակակիր է եղել, բայց այլ պատճառով է մահացել։ «Սա իրականում թվային մանիպուլյացիա […]

Վարակակիր 101-ամյա կինը բուժվել և դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

Կորոնավիրուսով վարակված 101-ամյա կինը ապաքինվել եւ դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Այս մասին հաղորդում են ԲԿ-ից: ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս գրվեց 101 ամյա կինը: 1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի […]

Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Գալստյանի հերթական սուտը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր գյության երկու տարիների ընթացքում բացել է մեկ տասնյակի հասնող ձեռնարկություններ, որոնք իրականում չեն գործել։ Դրանք իրականում եղել են վարչապետի չեղած հաջողությունները հանրությանը մեծ աղմուկով ներկայացնելու միջոց։ Մենք մեր նախորդ մի քանի հրապարակումներում խոսել ենք Փաշինյանի կողմից բացված, բայց իրականում չգործող գործարանների մասին։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է […]

ԵՊԲՀ մասնագետները կկոտրեն կորոնավիրուսի մասին միֆերը․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին Հունիսի 4-ին, ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն Covid 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը։ Եվ այսպես, այս պահից սկսած մինչև հունիսի 3-ը, ժամը 18։00-ն կարող եք ներկայացնել Covid 19-ի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը: […]

«Սրանց ձեռքը երկիրս նոր Ուխան է դառնում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ իտալական սցենար։ Սրանց ձեռքը երկիրս նոր Ուխան է դառնում։ Վախենամ, շուտով շատերը, Վրաստանի նման, Հայաստանից մարդկանց մուտքը արգելեն։ Վերջում այնպես են անելու, որ քառապատկված գույքահարկը վիրուսով կվճարենք»։

Էդ չհավատալն էր, որ ինձ ստիպեց արդեն մայիսի 1-ի երեկոյան մի անգամ էլ հեռախոսը վերցնել ու զանգել էս անգամ կնոջը` Աննային, նրա միջոցով փոխանցելու նույն ուղերձն ու զայրույթը. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է . «Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին (նկարում): Դա այն օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը, նախորդ օրն արված իմ հորդորին անսալով, եկավ Երևան` խորհրդարան, ու հանդիպեց էդ պահի խորհրդարանական մեծամասնության հետ: Հանդիպման ֆորմալ մասի ավարտից հետո նրա հետ շփվել եմ երկու րոպե: […]

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 517-ով, մահացել՝ 20 մարդ

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 10009 դեպք (հունիսի 1-ին՝ 9492): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 517-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 3427 մարդ (+25), այս պահին բուժվում է 6368 (+472)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 214 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 158 (հունիսի 1-ին՝ 139), այլ պատճառներով՝ 56 (հունիսի 1-ին՝ 55): Մեկ օրում մահացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված