23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանափակել Քոչարյանի պաշտպանների՝ միջնորդություն ներկայացնելու իրավունքը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հարց բարձրացրեց դատարանում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի  քննության ձգձգման, ինչպես նաև  նրա պաշտպանական թիմի գործելաոճի մասին։ «Հարգելի պարոն Դավթյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են: Սա էլ պատճառ է դառնում քրեական գործի դատական քննությունն […]

Ավելի լավ է հիմիկվանից կառավարական ինքնաթիռի օդաչուին «լավ նայեք»… Ստի վերջը մոտ է. Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կա մի այսպիսի կոմունիկացիոն հնարք՝ downgrading. երբ ուզում ես արհեստական կերպով դիմացինիդ խոսքի արժեքը նվազեցնել /հաճախ դա արվում է, երբ բովանդակային պատասխան չես ունենում/ ՝ քո թիմից ընտրում ես դիմացինից պաշտոնով/մակարդակով/ազդեցիկությամբ անհամեմատ ցածր մարդու եւ պատասխանդ տալիս ես նրա միջոցով։ Հենց այս մարտավարությունը ընտրեց Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի հնչեցրած […]

300․1 հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականությանը։ «Իմ նախնական գնահատականը ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։ Իմ հասկանալով՝ դատախազությունը այդ հոդվածի շրջանակում […]

«Իրավական ուղի»-ն պատրաստ ենք անվճար իրավաբանական օգնություն տրամադրել

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ պարետի թիվ 92 որոշման պահանջն անհամաչափ ձևով կիրառելու դեպքերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պարետի թիվ 92 որոշմամբ, ի թիվս այլոց, սահմանվել է տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջ, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր։ Զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց […]

Մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մնացել է կոտրած տաշտակի կողքին նստած. Արշակ Նալբանդյան /տեսանյութ/

Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ, «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Արշակ Նալբանդյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ քաղավիացիան ունի բարեփոխումների և համալրումների կարիք: Վերջինիս կարծիքով՝ անհրաժեշտություն կա քաղավիացիան հանել ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կազմից և ստեղծել կառավարությանն առընթեր մարմին, որը ամբողջությամբ վերահսկողության տակ կվերցի ավիացիոն կոմիտեի աշխատանքները: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Սրանից հետո էլի՞ պետք է պնդեն, որ այս գործընթացը քաղաքական չէ. Արամ Օրբելյան. 168.am

168.am-ը գրում է.  «Ցանկություն չկա մեկնաբանել դատախազի խորհրդականի ֆեյսբուքյան գրառումը»։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Դատախազության մեկնաբանությանը՝ 168.am-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը: Իսկ ըստ դատախազության ներկայացուցչի գրառման՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մեկնաբանել են ՄԻԵԴ կարծիքը՝ առանց պաշտոնական թարգմանությանը (կարծիքը հրապարակվել է անգլերենով) սպասելու և միակողմանի՝ «հերթական […]

Անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, վերջին շրջանում տարբեր ուղիներով ինձ տեղեկություններ են փոխանցում անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին, ովքեր պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, այսպիսի անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին խնդրում եմ իրենց՝ այդ թվում որակավորումը հավաստող տվյալները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով»,-հավելել է վարչապետը:

Այսօր կրկին ունենք զոհեր և նա կրկին անհայտանում է, կարծես թե նա կապ չունի կատարվողի հետ. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քաղաքական պայքարը մարտարվեստ է։ Երբ գալիս ես իշխանության ունես մեկ պահատուփ, որում կա 10 քաղաքական փամփուշտ։ Հենց այդ փամփուշտներն են քո քաղաքական կշիռը։ Ամեն փամփուշտ օգտագործելուց հետո քաղաքական կշիռդ նվազում է։ Ընդորում այդ փամփուշտները դասակարգված են ըստ ազդեցության։ Անշուշտ, ամենաազդեցիկը զգացմունքներ և խղճահարություն առաջացնողներն են, բայց դրանք կիրառվում […]

Կարելի է հաստատապես պնդել, որ Փաշինյանը Արցախում կայացած բանկետին արդեն վարակակիր էր. Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Փաշինյանն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. սա, իհարկե, սպասելի էր իր պարագայում, քանի որ այն քամահրանքն ու ծաղրը, անլրջությունն ու ցինիզմը, որ նա ցուցաբերեց այս վիրուսի նկատմամբ, այլ տարբերակ չէր թողնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված