23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Գալստյանի հերթական սուտը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր գյության երկու տարիների ընթացքում բացել է մեկ տասնյակի հասնող ձեռնարկություններ, որոնք իրականում չեն գործել։ Դրանք իրականում եղել են վարչապետի չեղած հաջողությունները հանրությանը մեծ աղմուկով ներկայացնելու միջոց։ Մենք մեր նախորդ մի քանի հրապարակումներում խոսել ենք Փաշինյանի կողմից բացված, բայց իրականում չգործող գործարանների մասին։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ իրադարձությունը, որը ժամանակին իշխանական պրոպագանդան լայն թափով օգտագործեց և հանրության մոտ ստեղծվեց տպավորություն, որ Փաշինյանի կառավարությունը լուրջ հաջողություններ է արձանագրում։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց ամիսներ անց իշխանական պրոպագանդան մեծ թափով տարածում էր լուրը, ըստ որի Հայաստանում ռուսական «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներ կարտադրվեն։ Հայաստանյան Royalsys Engineering ltd ընկերության ու «Կալաշնիկով» կոնցեռնի միջև օգոստոսի 21-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը իշխանությունները «աննախադեպ» էին որակում։ Գործարքի «քավորը» հայկական կողմից Դավիթ Գալստայանն էր։ Նա այն նույն գործարարն է ում մասին իր վերջին տեսաուղերձում խոսեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Դավիթ Գալստյանին ճանաչում են նաև Պատրոն Դավիթ մականունով։ Նա ըստ նախկին դեսպանի զբաղվում է զենքի անօրինական բիզնեսով, որին մասնակից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիմա, ինչպես և սպասելի էր Հայաստանում «Կալաշնիկով» տեսակի զենքի արտադրություն հիմնելու պայմանագիրը հոդս է ցնդել։ Հայաստանում նման զենքի արտադրություն չի հիմնվի, համենայնդեսպ այն լինելու դեպքում չի լինի 2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն։ Դավիթ Գալստյանը ոչ միայն չի կարողանում այդ արտադրությունը կազմակերպել այլև հայտնվել է ՌԴ իշխանությունների սև ցուցակում և առաջիկա 10 տարին նրա մուտքը արգելված է այդ երկիր։ Ի դեպ, երբ իշխանությունները պայմանագրի ստորգրման մասին բարձագոչ հայտարարություններ էին անում՝ ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ դժվար թե դա լուրջ պայմանագիր լինի։ Փորձագետը նաև կասկածի տակ էր դրել նպատակահարմարությունը, ըստ որի Հայաստանում պետք է նման զենքի արտադրություն հիմնվի․

«Դե, ասենք, Հայաստանում հին կալաշնիկովներ կարտադրեն, և ի՞նչ։ Դա ոչինչ չի փոխում։ Կալաշնիկովը վաստակավոր, բայց հնացած զենք է, չնայած այն դեռևս օգտագործում են շատ վայրերում՝ քուրդերը և այլք։ Թե ի՞նչ իմաստ ունի Հայաստանում գործարան կառուցել, ես չգիտեմ»,- ասել էր փորձագետը։ Ի դեպ Politik.am-ի կառավարության աղբյուրներն ասում են, որ Դավիթ Գալստյանը ի սկզբանե տեղյակ է եղել, որ կնքվող պայմանագիրը «մեռելածին» է և ոչ մի գործարան էլ չի կառուցվելու։ Այդ պայմանագիրն անհրաժեշտ է եղել, որպեսզի նա հարաբերություններ կառուցի Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս պայմանագիրը նաև հնարավորություն է տվել չեղարկել իր դեմ հարուցված քրեական գործը, որը առնչվում էր իր նախկին գործունեությանը։ Սրա մասին առավել մանրամասն առաջիկայում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ