Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է. նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/36CA7C0C-9E7D-4731-9531-CEFA4D145123-300x202.png)
Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Ցավոք սրտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կա կորոնավիրուսի հաստատված դեպքեր, Սուրեն Պապիկյանը մեկուսացված է, այդ պատճառով ես եմ զեկուցում հարցը», – ասաց Տիգրան Ավինյանը։