18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2020

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. tert.am

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել այսօր: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը: Հարցին՝ պատճառն ի՞նչ է եղել, նա արձագանքեց. «Թող ընթացք ստանա, հետո կմանրամասնեմ»: Սմբատ Գոգյանը նշեց, որ պատճառնեը չի ուզում հիմա մանրամասնել, այլ հարցերի չպատասխանեց: Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հուլիսին։

Էս չեն էլ լսում մեզ, ո՞ւր գնանք և ո՞ւմ բողոքենք, էս ի՞նչ անտեր երկիր ա… մենք հիմա չգիտենք՝ ո՞ւմ մերժենք. Նախարար Բադասյանը հեռացավ՝ չլսելով քաղաքացու բողոքը

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը մոտեցավ Կառավարության շենքից  դուրս եկող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանին և փորձեց նրան ներկայացնել իր խնդիրները, սակայն նախարարը հեռացավ՝ չլսելով նրան։ «Էս չեն էլ լսում մեզ, ո՞ւր գնանք և ո՞ւմ բողոքենք, էս ի՞նչ անտեր երկիր ա։ Ես ուզում էի նախարարին ասեի, որ ես ունեմ նոտար Նունե Սարգսյանի նկատմամբ […]

Սուրեն Պապիկյանի թեստը բացասական է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական, տեղեկացնում է նախարարության խոսնակ Արմինե Մուրադյանը։  Նրա խոսքով՝ նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու: Ինքնամեկուսացման շրջանում նախարարը կշարունակի աշխատել հեռավար կարգով:

Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքի տակ պահելը վնասակար է հենց իրենց՝ իշխանության համար. Վազգեն Մանուկյան

Ankakh.com-ը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույց է հրապարակել. -Պարոն Մանուկյան, մայիսի 13-ին դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների երեք միջնորդությունը, այդ թվում Ձեր և ՀՀ նախկին վարչապետերի և Արցախի նախկին վարչապետի անձնական երաշխավորությամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, սա քաղաքակա՞ն […]

Ժամանակ այլեւս չունենք, պետություն ենք կորցնում. Արթուր Ղազինյան

Գաղտնիք չէ, որ Հայաստանը կանգնած է Թուրքիայի եւ Ադրբեջանի ճանապարհին եւ նրանք նպատակ ունեն ոչնչացնել Հայկական պետականությունը եւ ցամաքային կապ ստեղծել միմյանց միջեւ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս նպատակից նրանք չեն հրաժարվել եւ կանեն ամեն հնարավորը դա իրագործելու համար։ Հարցն ունի գոյաբանական […]

Վահագն Չախալյանին ենթարկել են վարչական ձերբակալման

Քիչ առաջ Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման՝ նույն տեղից և նույն հիմնավորմամբ, ինչ երեկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրավական ունի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։ «Քաղաքական իշխանությունը վերստին հաստատում է մեր պնդումը. արտակարգ դրությունը երկարացվում է, որպեսզի մեզ զրկեն հրապարակավ բողոքելու հիմնարար իրավունքից»,- գրել է նա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է

Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դրական դեպքեր, վերջիններիս սերտ շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա հայտնեց, որ նախարարը նույնպես մեկուսացված է. «Շարունակվում են համաճարակաբանական գործողությունները: Դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ»,-հավելեց խոսնակը: Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք: Մահացել է […]

Շարունակում եմ պնդել, որ այս քայլը հակասում է գործող օրենքին. Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի’ քաղաքացիներ, Ինչպես տեղեկացանք, ՀՀ կառավարությունը ցանկանում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը։ Շարունակում եմ պնդել, որ այս քայլը հակասում է գործող օրենքին։ Մասնավորապես, հիշեցնում եմ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝ 1. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 […]

Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ  հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանը։ «Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը: Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված