Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 3313 է, մահացածների թիվը՝ 45
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/000F3386-BB5D-4234-9BDF-ECE821571511-300x199.png)
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 138-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3313-ի: Ապաքինվել է 1325 մարդ, այս պահին բուժվում է 1928-ը: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 45 դեպք կա և մահվան 15 անուղղակի դեպք: