23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2020

Այս հանցագործ իշխանության իշխանավարման ընթացքում խորհուրդ եմ տալիս որոշակի ժամանակով խուսափել ցանկացած պատվաստանյութ ստանալուց

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում . «Արսեն Թորոսյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանում ունենք կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր։ Ես և իմ գործընկերները բազմիցս նշել ենք, որ վիրուսը շատ արագ է ենթարկվում մուտացիայի, հետևաբար այս փուլում ոչ մի խոսք պատվաստանյութի մասին գնալ չի կարող։ Ցանկացած պատվաստանյութ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կայուն […]

Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի. փաստաբան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին երկու տարում ականատես եմ եղել բազմաթիվ ապօրինի մեղադրանքների, դատավարական կոպիտ և էական խախտումների, սակայն այդ շարքում Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով՝ նորանոր ռեկորդներ է գրանցում»։  

«Եթե չկարողանանք պահպանել կանոնները՝ կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, օրինակ, հնարավոր է՝ վարակված լինեն 500.000 քաղաքացի, տասնյակ-հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով». Արսեն Թորոսյան

«Իրականում այս համավարակային իրավիճակի առանձնահատկությունը, ի տարբերություն այլ իրավիճակների, կայանում է նրանում, որ անորոշությունները շատ են, և դրանք մնում են այդպիսին, այսինքն՝ չկան բոլոր հարցերի պատասխանները, և հնարավոր է՝ երկար ժամանակ չլինեն: Գնահատականներ տալուց պետք է պարզապես հասկանալ, թե մենք մեր առջև դրված ինչ նպատակ ունենք: Եթե նպատակը համավարակն ընդհանրապես հաղթահարելն է, ապա կարելի է […]

Ես հակված եմ այս ամենը կոչել բանակցություն. Զոհրաբ Մնացականյանը՝ ղարաբյան հիմնախնդրի մասին

«Դուք ասում եք՝ բանակցությո՞ւն, թե՞ կոնսուլտացիա, ես հակված եմ այս ամենը կոչել բանակցություն, որովհետև կողմերը ներգրավված են այդ գործընթացի մեջ և փորձում են աշխատել այն  սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են կողմերի դիրքորոշումը»: Այսօր Ազգային ժողովում, պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե Արցախի հարցով ընթանում են կոնսուլտացիանե՞ր, թե՞ բանկցություններ, ասաց Արտաքին գործերի […]

Կների՞ Նիկոլը Զոհրաբին այս հայտարարության համար. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԳ նախարարը Ազգային Ժողովում մի շարք դիտարժան հայտարարություններ արեց այսօր: Չեմ անդրադառնա իշխող խմբակցության պատգամավորների և նրա սատելիտների մի շարք ձևակերպումներին, որոնց մտքի «փայլատակումն» բավարարում է բացառապես նախկինների կատարած տիտանական աշխատանքն այլասերելուն և այդ այլասերված միջավայրում մակաբուծելուն: Ինչ խոսք, ԱԺ ոլորտային հանձնաժողովի նման անդամների ֆոնին Մնացականյանն այս անգամ […]

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմում է ՀՀ Կառավարությանը

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որով դիմում է Կառավարությանը: «Գիտեմ, որ ինչ էլ ասեմ, թիրախավորվելու եմ ոմանց կողմից, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն ընկալվում է որպես զինվորի սնունդ գողացողի, որովհետև այդպես ցանկացան, թե այդպես ներկայացրեցին, արդեն կարևոր չէ: Մանվել Գրիգորյանին կարող են մեղադրել կոպտության, դաժանության, տարբեր տեսակի ու ձևի վատ բաների մեջ, […]

Վարչապետը, պարետն ու նախարարը պաշտոնապես վերցրեցին պատասխանատվությունը՝ մայիսի 4-ից մեկնարկող «հայկական մեծ վիճակախաղի» հետևանքների համար

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը գրում է. «Երեկ վարչապետը, պարետը, առողջապահության նախարարը պաշտոնապես վերցրեցին պատասխանատվությունը՝ մայիսի 4-ից մեկնարկող «հայկական մեծ վիճակախաղի» հետևանքների համար։ Այսօրվանից պետությունը մտնում է նոր փուլ՝ լի անկանխատեսելի ռիսկերով և, շեշտում ենք, նախադեպը չունեցող սցենարով։       Փաստենք. ա/ Որևէ պետություն հիվանդացության աճի պայմաններում չի գնացել կարանտինի թուլացման։ բ/ Առանց […]

Ունենալու ենք ոչ միայն ավերված տնտեսություն, այլև 500 հազար հիվանդ և հազարավոր մահեր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությանը, որ եթե կանոնները չպահպանվեն, կունենանք կորոնավիրուսով վարակված 500 հազար քաղաքացի և հազարավոր մահեր: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ «եթե կանոնները չպահպանենք, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով»։ Սա ի՞նչ է։ […]

«Զոհրաբ ջան, ախր ափսոս չէր ժամանակդ ու ջանքերդ». Արտակ Զաքարյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում-քննարկումը, իբրև թե վերաբերում էր արցախյան հակամարտության բանակցային գործընթացին։ – Զոհրաբ ջան, ախր ափսոս չէր ժամանակդ ու ջանքերդ, որ գործադրեցիր այդ ամորֆ միջավայրում՝ ըստ էության ոչինչ չասելով։ Միթե պարզ չէր նախապես, որ այդտեղ հետաքրքրողը հարցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված