Այս հանցագործ իշխանության իշխանավարման ընթացքում խորհուրդ եմ տալիս որոշակի ժամանակով խուսափել ցանկացած պատվաստանյութ ստանալուց
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում .
«Արսեն Թորոսյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանում ունենք կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր։
Ես և իմ գործընկերները բազմիցս նշել ենք, որ վիրուսը շատ արագ է ենթարկվում մուտացիայի, հետևաբար այս փուլում ոչ մի խոսք պատվաստանյութի մասին գնալ չի կարող։ Ցանկացած պատվաստանյութ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կայուն շտամ, որի հիմքով էլ` խթանել օրգանիզմի սպեցիֆիկ իմունիտետը։
Վերլուծելով Թորոսյանի խոստովանականը` ցանկացած մտածող մարդ իրեն պետք է հարց տա. եթե անգամ վարակվելով հնարավոր չէ ձեռք բերել իմունիտետ, թեկուզ և որոշակի ժամանակով, ապա ինչու՞ պետք է վստահենք պատվաստանյութերին, հատկապես, որ կան բազմաթիվ հավաստի տեղեկություններ` պատվաստանյութերի հնարավոր վտանգավոր ազդեցությունների մասին։
Հ.Գ. Ցանկացած պատվաստումից առաջ պահանջեք, որ Ձեր և Ձեր երեխայի առողջական վիճակը մանրամասն հետազոտեն։
Հ.Գ.2 Այս հանցագործ իշխանության իշխանավարման ընթացքում խորհուրդ եմ տալիս որոշակի ժամանակով խուսափել ցանկացած պատվաստանյութ ստանալուց։ Հիշեք, որ դրանք կատարելու համար հանցագործները մեծ դրամաշնորհներ են ստանում։ Հետևաբար գովազդելու ու համոզելու են Ձեզ բոլոր հնարավոր հակամարդկային ու անբարոյական եղանակներով (ոսկրերի փթախտից մինչև հնդիկների բերած տուբերկուլյոզ)։
Հ.Գ.3 Մի նեղացեք, որ իրերը կոչում եմ իրենց անուններով։ Խոստանում եմ այս ամենի ավարտից հետո կազմակերպել Հայ մշակույթի երեկո ու հնչեցնել մաքրամաքուր, ոսկեղենիկ հայերեն»։