23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 19, 2020

«Հիշելով Նիկոլի գործունեությունն ինչպես ընդդիմադիր ժամանակ, այնպես էլ վարչապետ դառնալուց հետո, փաստենք ուրեմն, որ իր նման փչացած չի եղել ու չկա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե, ըստ Փաշինյանի, քաղաքական քննադատության մեջ յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով, ապա հիշելով Նիկոլի գործունեությունն ինչպես ընդդիմադիր ժամանակ, այնպես էլ վարչապետ դառնալուց հետո, փաստենք ուրեմն, որ իր նման փչացած չի եղել ու չկա»:

Եթե կորոնավիրուսի տարածման այս դինամիկան շարունակվի, հնարավոր է՝ օրական տասնյակ մահվան դեպքեր լինեն. Վարչապետ (Տեսանյութ)

Այս պահին բավական մեծ խնդրի առաջ ենք կանգնած: Դրա պատճառն այն է, որ բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք ստեղծված իրավիճակին», – ասաց վարչապետը։     Նրա խոսքով՝ այսօր երկրում ամենօրյա միջին մահացությունն ավելի քիչ է, քան եղել […]

Պետության, բանականության և բարոյականության ավարտը․ Ստեփան Դանիելյան

Անհետեւողականությունը, անպատասխանատվությունը, քայլերի ու խոսքերի անտրամաբանականությունը, պետության ու քաղաքականության մասին պատկերացումների բացակայությունն այս կառավարության ու խորհրդարանի բնութագիրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, գրել է. «Պետության, բանականության եւ բարոյականության ավարտը Պետության տարբեր սահմանումներ կան, սակայն նրանց բոլորի հիմքում ընկած է «օրենք» եւ «դատական իշխանություն» հասկացությունները: Եթե օրենքները եւ դատական իշխանությունը կասկածի տակ […]

Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. վարչապետն ուղիղ եթերում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթերում է: Վարչապետը ներկայացնում  է կոսրոնավիրուսի դեմ պայքարի իր տեսակետը: Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ,- գրել է նա:

Բաց տարածքներում դիմակ չունենալը կտուգանվի 10 000 դրամով, նախկինում տեղաշարժի թերթիկ չունենալու հետևանքով մինչև 250.000 տուգանքի չափը ևս կվերանայվի՝ դառնալով 10 000 դրամ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 87 կողմ ձայներով ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Վերանայվել է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու հետևանքով սահմանված տուգանքի չափը՝ նախկինում եղած նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկ չափից (100․000- 250․000 դրամ) դառնալով նվազագույն աշխատավարձի տասնապատիկի […]

ՀՀ քաղաքական ռեժիմը գտնվում է ճգնաժամի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպումը բնութագրվում է կառուցվածքի, բովանդակության և նույնիսկ քաղաքական համակարգի էության վերափոխմամբ, իսկ մեր դեպքում դեֆորմացմամբ: Քաղաքական առաջնորդի դերը, որը որոշիչ ուժ ունի երկրի հետագա զարգացման համար, ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքական առաջնորդությունը բազմակողմանի երևույթ է, […]

Կորոնավիրուսով վարակված, անախտանիշ հարյուրավոր քաղաքացիներ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշվածները չեն մեկուսացվելու. Նախարար

Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  «Նրանց տնային հսկողությունն ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր […]

Հուսով ենք, որ կարիք չի լինի վերադառնալ խիստ կարանտինային միջոցառումների կիրառմանը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում  անդրադարձավ Հայաստանի կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։ Նա տեղեկացրեց, որ չնայած նրան, որ չի հաջողվել կանխել նոր դեպքերի աճը՝ ՀՀ կառավարությունը գործնականում գրեթե ավարտել է խիստ սահմանափակիչ միջոցների կիրառման փուլը, և մայիսի 4-ից սկսել է իրականացնել համաճարակի […]

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում. Պուտինը պատասխանել է Փաշինյանին և Լուկաշենկոյին

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագինը չի կարող ներդրվել ներկայիս ինտեգրման մակարդակում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսահամաժողովի ձևաչափով: «Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների առաջարկած միասնական սակագնին՝ մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրականացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված