23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2020

«Հարգելի կառավարություն, պատկերացրեք, որ կորոնավիրուսը հանրապետական է ու պայքարեք դրա դեմ». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի կառավարություն, պատկերացրեք, որ կորոնավիրուսը հանրապետական է ու պայքարեք դրա դեմ։ Այ տենց դերախաղ /ձեր իմացած role play-ներից չէ/ եմ առաջարկում: Ու ինչի՞ է ինձ թվում, որ Արսեն Թորոսյանի մեկուսացումը եւ համարյա բոլոր սահմանափակումների վերացումը (gym, mall, փակ սրճարան, տրանսպորտ, մանկապարտեզ եւ այլն) փոխկապակցված իրադարձություններ […]

Քվեարկել է 80-ից ավելի մարդ, բայց, չգիտես՝ ինչու, պատասխանատվություն է կրում մեկը. Արա Բաբլոյան

Հասկացել եմ մի բան՝ մեղադրվում եմ այն պատճառով, որ բժիշկ եմ ու ընտրվել եմ ԱԺ նախագահ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ Նա ասաց, որ ինքը երբեք չի խախտել օրենքն ու Սահմանադրությունը. «Բնականոն աշխատանքն ապահովելու համար, որպեսզի […]

«Ձեզ մաղթում եմ անդադար թեստավորում, տնական օղիների անսպառ պաշար և պինցետների լայն տեսականի». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Մեծարգո վարչապետ, Իմ և իմ մեծ ընտանիքի անունից ցանկանում եմ խորին շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանը Ձեր երկրում ինձ համար նման նպաստավոր պայմաններ ստեղծելու առնչությամբ: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, պայքարում է իմ դեմ, զրկելով ինձ կյանքի իրավունքից, սահմանափակելով […]

Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ. Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աշխատանքից ազատվելու իր որոշմանը: Նա գրել է «ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․ 1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար […]

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում դիմակների կրումը հանրային փակ եւ բաց վայրերում. խախտողները տուգանվելու է. Ավինյան

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլեւ հանրային բաց վայրերում դիմակների կրում. Կանոնը խախտողները տուգանվելու է ոստիկանության կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Ուզում եմ հատուկ շեշտել այս կանոնի մասին, որովհետեւ այս սահմանափակումների թուլացումները մեզնից հավելյալ ջանք են պահանջում, հավելյալ ուշադրություն, հավելյալ պատասխանատվություն […]

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի․ Տիգրան Ավինյան

Նախատեսվում է մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ գործարկել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ «Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», – ասաց Ավինյանը։ Նա ընդգծեց՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։ Ավինյանը նկատեց, որ այս բոլոր սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ […]

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. tert.am

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել այսօր: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը: Հարցին՝ պատճառն ի՞նչ է եղել, նա արձագանքեց. «Թող ընթացք ստանա, հետո կմանրամասնեմ»: Սմբատ Գոգյանը նշեց, որ պատճառնեը չի ուզում հիմա մանրամասնել, այլ հարցերի չպատասխանեց: Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հուլիսին։

Էս չեն էլ լսում մեզ, ո՞ւր գնանք և ո՞ւմ բողոքենք, էս ի՞նչ անտեր երկիր ա… մենք հիմա չգիտենք՝ ո՞ւմ մերժենք. Նախարար Բադասյանը հեռացավ՝ չլսելով քաղաքացու բողոքը

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը մոտեցավ Կառավարության շենքից  դուրս եկող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանին և փորձեց նրան ներկայացնել իր խնդիրները, սակայն նախարարը հեռացավ՝ չլսելով նրան։ «Էս չեն էլ լսում մեզ, ո՞ւր գնանք և ո՞ւմ բողոքենք, էս ի՞նչ անտեր երկիր ա։ Ես ուզում էի նախարարին ասեի, որ ես ունեմ նոտար Նունե Սարգսյանի նկատմամբ […]

Սուրեն Պապիկյանի թեստը բացասական է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական, տեղեկացնում է նախարարության խոսնակ Արմինե Մուրադյանը։  Նրա խոսքով՝ նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու: Ինքնամեկուսացման շրջանում նախարարը կշարունակի աշխատել հեռավար կարգով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված