18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքի տակ պահելը վնասակար է հենց իրենց՝ իշխանության համար. Վազգեն Մանուկյան

Ankakh.com-ը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույց է հրապարակել.

-Պարոն Մանուկյան, մայիսի 13-ին դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների երեք միջնորդությունը, այդ թվում Ձեր և ՀՀ նախկին վարչապետերի և Արցախի նախկին վարչապետի անձնական երաշխավորությամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, սա քաղաքակա՞ն որոշում էր: 

-Ցանկացած իրավաբան հասկանում է, որ որևէ իրավական հիմք չկար մերժելու այդ միջնորդությունները, հատկապես այս կորոնավիրուսի վտանգի պայմաններում, երբ աշխարհի բոլոր երկրներում մարդկանց խափանման միջոցը փոխում են: Հետևաբար, դատավորը՝ որպես իրավաբան, նման որոշում ընդունել չէր կարող: Ի՞նչ ճնշումների է ենթարկվում դատավորը կամ իր ընտանիքի անդամները, չեմ կարող ասել, բայց միանգամայն հասկանալի է, որ այս որոշումն ընդունողը ոչ թե դատավորն էր, այլ Նիկոլ Փաշինյանը: 

Հարց է առաջանում՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն այդպիսի որոշում ընդունեց: 

Առաջին ենթադրությունը վրեժխնդրությունն է: Բայց այս պայմաններում, այսքան ժամանակ ազատազրկման մեջ պահելուց հետո, այն էլ, իմ կարծիքով, ոչ հիմնավոր գործի համար, վրեժխնդրության նման զգացում ունենալը չարության այնպիսի աստիճան է ենթադրում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում չեմ կարծում: Իհարկե, վրեժխնդրությունը նշանակություն ունի, բայց միայն դրանով բացատրել հնարավոր չէ: 

Երկրորդ ենթադրությունը, որ հնարավոր է անել, այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն զգում է, որ կորցնում է ժողովրդին, առջևում թեժ քաղաքական պայքար է սպասվում, և վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի այդ պայքարի կիզակետում: Դա հիմնավոր չէ, քանի որ կալանքից ազատվելով քաղաքականությամբ զբաղվելու դեպքում նույն րոպեին նրան կարող են նորից կալանավորել՝ մեկնաբանելով որպես խափանման միջոցի փոփոխման պայմանների խախտում: 

Երրորդ ենթադրությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարտավորություններ է վերցրել արտաքին ուժերի նկատմամբ, և դա կապված է Արցախի հարցի լուծման հետ: Դա բնական ենթադրություն է, բայց բոլոր դեպքերում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մայիսի 8-ին  նշանակելն ու նրան բանտում պահել շարունակելը ոչ միայն մեծ նվեր է մեր թշնամիներին, այլ նաև մեծ հարված մեր հաղթանակին, այդ հաղթանակի համար զոհված մեր հազարավոր հերոսներին և այդ հաղթանակի կերտման տասնյակ հազարավոր մասնակիցներին, ու դա անհետևանք չի մնալու: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն արժանի է Ալիևի կողմից շքանշան ստանալու:

-Հնարավո՞ր է, որ այդ որոշումը կայացվեց նաև իր կողմնակիցների և  իր համակիրների՝ առանց այդ էլ նոսրացող շարքերը պահելու համար:

-Ես կարծում եմ, որ ժողովուրդն այսօր զբաղված է իր հոգսերով, և նույնիսկ իր կողմնակիցների մի զգալի մասն արդեն կորցրել է այն զգացումը, որ Ռոբերտ Քոչարյանն անպայման պետք է մնա կալանքի տակ: Ինչ վերաբերոմ է իր ամենամոլի համակիրներին ու կողմնակիցներին, ապա կալանքից ազատելու որոշումը նրանց համար կարող էր հասկանալի լինել այն հանգամանքով, որ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքի տակ պահելը վնասակար է հենց իրենց՝ իշխանության համար: 

Ամեն դեպքում, այդ որոշումը սև բիծ է մեր պետության ու ժողովրդի համար, և կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ