13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է

Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դրական դեպքեր, վերջիններիս սերտ շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա հայտնեց, որ նախարարը նույնպես մեկուսացված է. «Շարունակվում են համաճարակաբանական գործողությունները: Դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ»,-հավելեց խոսնակը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Առողջացել է 72 քաղաքացի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ