17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը ժամը 17:00

Հայաստանի կառավարությունը երկարաձգեց մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Կառավարության այսօրվա նիստին վարչապոտ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրկին արձանագրվել է կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք։

«Մենք այսօր մեր հետագա անելիքների հետ կապված որոշում պիտի կայացնենք, մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձենք համոզել, պարտադրել, որ անհրաժեշտ է պահել անվտանգության որոշակի կանոններ, մենք կրկին չպետք է հետ գնանք փակման ռեժիմների», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Վարչապետը նշեց, թե մարտին ունեին հաշվարկ, որ եթե Հայաստանում իրադրությունը զարգանա իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում Հայաստանը կունենա 10 հազար մահ։

«Մենք չգիտեինք, համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթանա ու եթե անկեղծ ասեմ՝ հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա՞, թե՞ չէ», – ասաց ՀՀ վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե պարզվի, որ կա ավելի քան 1500 հիվանդ, ովքեր ունեն կոնկրետ բուժման անհրաժեշտություն, Հայաստանը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ազատ տեղաշարժվելու, ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումները կարող են նաև պայմանով կիրառվել։

«Օրինակ, կարող է որոշ վայրերում պարտադիր համարվել դիմակների կրումը կամ այլ միջոցառումների կիրառումը, ընդ որում, այդ պայմանների խախտումը որակվելու է որպես ազատ տեղաշարժի իրավունքի խախտում», – ասաց նախարարը։

 
Բադասյանը նշեց, որ որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, թույլ է տրվելու, որ շաբաթը մեկ մեկ անձի կողմից հանձնուք հանձնելու հնարավորություն ընձեռնվի դատապարտյալներին։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ