23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 27, 2020

ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» օրենքը հակասահմանադրական է և հակադեմոկրատական. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, որը ՍԴ հարցով հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչն էր,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այժմ ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:  Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ազգային Ժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հեղինակ՝ իշխող ուժ։ Նպատակ՝ չեղարկել սահմանադրական հանրաքվեն։   […]

«Տներ են կառուցում ու մտածում՝ որքան մեծ, որքան ուրիշներին ճնշող, այնքան լավ». Գույքահարկը կավելանա

Կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքահարկի պոտենցիալը 4,3 անգամ կաճի: «Սա նշանակում է,որ հնարավորություն կստեղծվի համայնքներին՝ իրենց առաջ ծառացած խնդիրների այլ որակի լուծման հասնել», – ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ներկայում մինչև 3 միլիոն դրամ գնահատված […]

«Նիկոլ Փաշինյան, հանրապետությունը ունի մեկ խնդիր, և այդ խնդիրը դու՛ ես». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լո՜ւռ, առանց այս ու այն կողմ ընկնելու, առանց պոպուլիստ քայլերի, առանց երևակայելու, առանց ստելու վրացիք պայքարում են: Մի ժամանակ առաջ վրացիքի վրա «բոցեր» էիք անում, թե բա՝ փողոցները փրփուրով լվանում են, բայց իրենք լռում էին, որովհետև ժամանակը ճիշտ էին գնահատել: Իրենք պայքարում էին սեփական քաղաքացիների կյանքի և առողջության […]

Դուք՝ որպես պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար. Անի Սամսոնյանը՝ Վահագն Հովակիմյանին

Հարգելի՛ պարոն Հովակիմյան, եթե կա մեկը, կարող է կյանք տալ ինձ համար, ես եմ: Հակառակը՝ մենք պատրաստ ենք կյանք ներդնել, որ Դուք այդպիսին չլինեք, բայց քանի որ վստահ ենք, որ Դուք այդպիսին մնալու եք, դրա համար ամեն ինչ անելու ենք, որ Դուք հանրային պաշտոնյա չլինեք, որովհետև Դուք՝ որպես պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար: Այս […]

Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի. Գեւորգ Պետրոսյան

Հանրաքվեն չեղարկելու իրական շարժառիթը դա օրինական ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինության գիտակցումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանրաքվեն չեղարկելու իրական շարժառիթը դա օրինական ճանապարհով հաղթանակի հասնելու անհնարինության գիտակցումն է: Մազաչափ անգամ չկասկածեք, որ եթե վարչախումբը վստահ լիներ իր հաջողության հարցում, դա […]

Ամեն օր ռեյդեր են լինելու, երեկ եղել է Դավիթաշենում, այսօրվա վայրը նախապես չենք ասի. Նիկոլ Փաշինյան

Մենք գործ ունենք կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի հետ. այստեղ կարեւոր առաձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձեւը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ դրան հասնելու համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել, լվանալ […]

«Իսկ, եթե համեմատություն եք անում, գոնե անկեղծածեք ու ասեք, որ վիրուսի դեմ պայքարում հաղթեց վիրուսը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհդի անդամ Գեորգի Գաբրիելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն ապազգային խուլիգանները կարող են կորոնավիրուսային կծի-պծի միջոցառումները համեմատել ապրիլյան հերոսամարտի հետ: Ապրիլին ողջ ազգը ոտքի կանգնեց, միասնական բռունցք դարձավ և ինքնազոհության գնով թշնամու ջարդը տվեց: Այլ բան է, որ դա տեղի է ունեցել Ս. Սարգսյանի օրոք և ձեր պոպուիստակա տրամաբանության մեջ չի տեղավորվում: Իսկ, […]

«Ոչ, պարոն դատարան». Արդարդատության փոխնախարարը՝ վարչապետին

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Ներկայումս գործող օրենսդրությամբ, ցանկացած բողոքի կամ վարչական հայցի հիման վրա շինարարությունը կարող է ասենք 5 տարի կասեցվել, եւ եթե վերջում պարզվի, որ շինարարը ճիշտ էր, բողոքն անհիմն էր, ով է փոխհատուցում շինարարության սեփականատիրոջ վնասները»,- նրանից հետաքրքրվելով հարցրեց […]

Այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, այն սարքել «պոլի շոր»․ Զոհրաբյանը՝ Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների մասին

Արտակարգ դրության ավարտից հետո հանարքվեի անցկացման մասին դրույթների մասով օրենքը թերի է, ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ «Արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ արտակարգ դրության կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն իրականացվում է ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի