17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյան, հանրապետությունը ունի մեկ խնդիր, և այդ խնդիրը դու՛ ես». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լո՜ւռ, առանց այս ու այն կողմ ընկնելու, առանց պոպուլիստ քայլերի, առանց երևակայելու, առանց ստելու վրացիք պայքարում են: Մի ժամանակ առաջ վրացիքի վրա «բոցեր» էիք անում, թե բա՝ փողոցները փրփուրով լվանում են, բայց իրենք լռում էին, որովհետև ժամանակը ճիշտ էին գնահատել: Իրենք պայքարում էին սեփական քաղաքացիների կյանքի և առողջության համար և նպատակահարմար չէին գտնում պատասխանել մեր պետության կարևոր պաշտոններ զբաղեցնող թեթևսոլիկների ցինիկ հայտարարություններին: Ի՞նչ ունենք արդյունքում: Արդյունքում վրացիք հաղթում են կորոնավիրուսին, իսկ Հայաստանը դարձել է Covid-ի երազանքների երկիրը: Այս ամենի վառ ապացույցն է, մեր երկրում ամեն օր նոր 100-ավոր վարակվածների թվի աճը, իսկ Վրաստանում՝ 1-ից մինչև 5: Մահացության թվի մասին լռում եմ. թվերը ավելի խոսուն են:

Ի՞նչ էին անում սրան զուգահեռ վրացիք: Վրացիք, իրենց քաղաքացիների, գյուղացիների համար բոլոր պայմանները ստեղծեցին, որ վրաց ժողովուրդը անճարության մեջ չլինի, իրեն պաշտպանված զգա: Վրացիք ապացուցեցին, թե ինչպես է պետությունը կանգնում իր քաղաքացու կողքին: Մեզ մոտ լրիվ հակառակն էր, ընդհուպ մինչև Արսեն Թորոսյանի ճոռո-ճոռո խոսելը Վրաստանի հասցեին, իսկ վերջում էլ ներողություն խնդրեց, որովհետև վրացիք Արսենին դարձրին դռան դիմացը փռված փալաս ու սկսեցին իրենց ոտքերը սրբել նրա վրա, ի դեպ՝ փաստերով, անժխտելի փաստերով:

Էս ամենին էլ ավելացնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող փնթի գեղցին մունաթ է գալիս ՀՀ քաղաքացիների վրա՝ ասելով, որ մենք ենք անպատասխանատու: Տո՛, այ ծաղրածու, ըստ քեզ՝ մեզանից շա՞տ ես մտածում մեր, մեր ծնողների ու երեխաների մասին: Էս ամենի միակ մեղավորը դո՛ւ ես և քո ցինիկ նախարարը: Էդ դուք էիք ասում, որ լուրջ բան չկա, կորոնավիրուսը ում շունն ա, պինցետով հատ առ հատ կհանենք և հոնի օղիով դիզինֆեկցիա կանենք: Արեցի՞ք, այ մանկամիտ: Ո՛չ, չարեցիք: Ինչի՞ չարեցիք: Ընտանեկան բիզնեսն ավելի կարևոր էր ծխախոտի ու ադամանդների, քան ՀՀ քաղաքացու կյանքը: Ուշադիր կարդա, Նիկոլ Փաշինյան, մեղավորը դո՛ւ ես և ցինիկ նախարարդ, ոչ թե ՀՀ քաղաքացին:

Հ.Գ. Գազի գինն էլ Վրաստանում իջնում է 15%-ով, իսկ մեզ մոտ՝ բարձրանում 30%-ով: Պարզ է, չէ՞, այսքանից հետո, որ հանրապետությունը ունի մեկ խնդիր, և այդ խնդիրը դո՛ւ ես»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ