17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Տներ են կառուցում ու մտածում՝ որքան մեծ, որքան ուրիշներին ճնշող, այնքան լավ». Գույքահարկը կավելանա

Կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքահարկի պոտենցիալը 4,3 անգամ կաճի:

«Սա նշանակում է,որ հնարավորություն կստեղծվի համայնքներին՝ իրենց առաջ ծառացած խնդիրների այլ որակի լուծման հասնել», – ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ներկայում մինչև 3 միլիոն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում և հիմա առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել:

Առաջարկվում է, որ համակարգը ներդրվի աստիճանաբար և միանգամից հարկի նոր չափեր չսահմանվեն, այլ՝ առաջիկա երեք տարվա ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե նախագիծը կարևորագույն ռեֆորմ է։

«Այստեղ, իմ կարծիքով, տեղի են ունենում մի շարք կարևոր հեղափոխական նշանակության փոփոխություններ: Չհարկվող գույք հասկացությունը վերացվում է», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պետական բյուջեի նկատմամբ կա երկու վերաբերմունք։

«Երբ պետական պաշտոնյաները կամ համակարգը դա համարում են իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է, ըստ էության, կորսված փող ենթագիտակցության մեջ, սա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Դա մեր համախառն ազգային գրպանն է, որը պատկանում է բոլորիս և մեր յուրաքանչյուրի բարեկեցությունը և անվտանգությունը կախված է նրանից, թե որքան գումար է հավաքվում այդտեղ, հետևաբար, մենք պետական բյուջեին պետք է վերաբվենք այնպես՝,ինչպես վերաբերվում ենք ընտանեկան բյուջեին», –  ասաց նա: 

Նիկել Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ՝ գույքահարկը ավելանալու է և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք «մենք անվանում ենք դղյակներ, ապարանքներ»:

«Եթե նայենք այսօր, մեծադղիրդ առանձնատները սիմվոլիկ գույքահարկ են վճարում», – ասաց նա։

Վարչապետը նշեց, թե մարդիկ հիմա տներ կառուցում են՝ առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելով և մտածում են՝ որքան մեծ, բարձր, որքան շատ ուրիշների ճնշող, այնքան լավ:

«Մենք չորս փուլային հարկային բարեփոխումների համակարգ ենք ներդնում և այս ժամանակահատվածում առաջին տարում մոտավորապես 600 հազար շահառուի գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ», – ասաց նա՝ ընդգծելով, որ 2021 թվականին ճգնաժամային տրամաբանաության մեջ կլինեն գույքահարկի առումով, իսկ հետագայում տնտեսական աճի տեմպը կվերականգնեն և բարձրացրումը կլինի իրավիճակին համարժեք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ