23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ոչ, պարոն դատարան». Արդարդատության փոխնախարարը՝ վարչապետին

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Ներկայումս գործող օրենսդրությամբ, ցանկացած բողոքի կամ վարչական հայցի հիման վրա շինարարությունը կարող է ասենք 5 տարի կասեցվել, եւ եթե վերջում պարզվի, որ շինարարը ճիշտ էր, բողոքն անհիմն էր, ով է փոխհատուցում շինարարության սեփականատիրոջ վնասները»,- նրանից հետաքրքրվելով հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս նախագիծը երկար քննարկվել է և տխուր պատմություն ունի։ «Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, մեկ էլ կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ է, դատի է տալիս եւ դատավարությունը 5 տարի տեւում է: Այդ ընթացքում շինարարությունը կասեցվում է, վարկառուն վարկն է սպասարկում առանց եկամուտ ստանալու: Վերջում դատարանը որոշում է, որ տաղավարի սեփականատիրոջ հայցն անհիմն է: Այդ 10 մլն դոլար վարկ վերցնողի վնասը որեւէ մեկը փոխհատուցո՞ւմ է»,-հարցրեց Փաշինյանը:

Արդարադատության փոխնախարարը շփոթվեց ու պատասխանեց. «Ոչ պարոն դատարան»: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ