17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2020

«Անհնար է սեւ ու սպիտակ քարոզելով հասնել համազգային իղձերի իրականացմանը». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի այսօրվա ելույթին, որտեղ նա անամոթաբար զուգահեռներ է անցկացնում Արցախյան շարժման ու իր ատելության հեղաշրջման միջեւ կանդրադառնամ առաջիկայում: Անհնար է սեւ ու սպիտակ քարոզելով հասնել համազգային իղձերի իրականացմանը, պարոն աննախադեպ»:

Մեկ մլն շնչի հաշվարկով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է. Կարեն Վրթանեսյան

Մեկ մլն շնչի հաշվարկով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: «Շատ լավ հասկանալով, որ նոր կորոնավիրուսի վիճակագրությունը տարբեր երկրներում շատ տարբեր (ան)ճշտությամբ է գրանցվում, հասկանալով, որ Worldometer-ի և այս պահի դրությամբ ընդհանրապես որևէ այլ աղբյուրից ստացած թվերը բավականաչափ հուսալի չեն լուրջ […]

«Հայաստանը երկու համաշխարհային չարիքների ճիրաններում է՝ կորոնավիրուսի և պոպուլիստների». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը երկու համաշխարհային չարիքների ճիրաններում է՝ կորոնավիրուսի և պոպուլիստների: Թե մեկից, թե մյուսից պետք է օր առաջ ազատվել:  Ու դա պետք է անել միասին: Քանզի երկուսն էլ սահմաններ չեն ճանաչում: Քանզի երկուսն էլ քայքայում են մեզ ու մեր պետությունը: Քանզի երկուսն էլ թունավորում են մեր իրականությունը: […]

«Շնորհակալություն տիկին դեսպանին Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին այս վկայությունների համար». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանալիս հղում արեց ԱՄՆ պետ.դեպի ներկայացուցչի խոսքին, թե այդ հայտարարությունը «օգտակար չի»։ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին իր այսօրվա ասուլիսի ընթացքում ոչ հերքեց Լավրովի պնդումը լուծման փուլային տարբերակի մասին, ոչ էլ […]

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 322-ով, գրանցվել է մահվան 5 դեպք

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 322-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5928-ի (մայիսի 21-ին՝ 5606), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 2874 մարդ, այս պահին բուժվում է 2952-ը:   Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 102 դեպք, որից այլ պատճառներով՝ 28 մահ։ […]

Հաջորդ հրաժարական տվող նախարարը կլինի Զարուհի Բաթոյանը․ «Իրավունք»

«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում շշուկներ են պտտվում, որ Երեւանի Նորքի տուն ինտերնատում ստեղծված իրավիճակով է պայմանավորված ինչպես փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի աշխատանքից ազատվելը, այնպես էլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ինքնամեկուսացվելը, թեպետ նա թեստ է հանձնել եւ արդյունքը բացասական է եղել: Ավելին` ոմանք նույնիսկ կարծում են, թե հաջորդ նախարարը, որը հրաժարական […]

ՀՀ-ն կարելի է փրկել 1 դեպքում՝ առանց Փաշինյանի վարչապետության․ Միհրան Հակոբյան

Հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․ «Մի փոքր կանխատեսում անեմ: Կառավարչական աղետի ու սովի մատնված ժողովրդի հարցերը բարձրաձայնող ընդդիմադիրներին ժողվարչապետը աննախադեպ ու աննորմալ ռեպրեսիաների է ենթարկելու: Խորհրդարանական ընդիմությունից օրինակ՝ Ծառուկյանի շրջապատին ժողվարչապետը կալանավորելու է, հարկայինով մտնելու է բիզնեսներ ու հաշիվների վրա կալանքներ դնի: Մարուքյանին ու նրա պատգամավորներին պերմանենտ ծեծելու է: Արտախորհրդարանական ուժերի մասով նույնպես ոչնչի […]

Անմեղսունակների ցինիզմը․ «Հրապարակ»

«Ցինիզմի չափաբաժինն այնքան է ավելացել մթնոլորտում, որ հասարակությունն արդեն ընդվզում է դրա դեմ։ Այն, ինչ առաջ կներվեր ու կմարսվեր, հիմա լուրջ հակազդեցության է արժանանում։ Ինչ-որ մի անհատ օգտատիրոջ տգեղ որակումները մայրացած կնոջ հասցեին իսկական փոթորիկ են առաջացնում սոցցանցերում, եւ բուռն զայրույթի ալիք է բարձրանում։ Հաջորդ օրը մի անզգույշ կատակ է անում առողջապահության նախարարը եւ դառնում […]

Ամեն օր մոտեցնելու ենք մեծ աղետը և հայտնվենք հսկայական կորուստների առաջ․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու շաբաթ առաջ, երբ Կառավարությունը հայտարարեց կարանտինի մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ համավարակի կտրուկ տարածումից խուսափելու համար, կարանտինի մեղմացումը պետք է զուգորդվի սանիտարա-հիգենիկ կոշտ միջոցառումներով՝ կանխելու վարակի փոխանցումը բոլոր այն վայրերում, որտեղ անխուսափելիորեն մարդկանց շփում է տեղի ունենում։ Անցած երկու շաբաթների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի