23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2020

«Մարդ ինչքա՞ն պետք է գլորված լինի, որ զուգահեռներ անցկացնի թուրքի դեմ հաղթանակի ու իր քաղաքական հաջողության միջև». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան շարժման խորհուրդը համազգային միասնությունն է, իսկ քոնը Նիկոլ ՝ ատելությունն ու երկպառակությունը Նախօրեին ականատես եղանք «պարոն աննախադեպ»-ի հերթական ելույթին, որտեղ նա զուգահեռներ էր անցկացնում Արցախյան շարժման և իր դըմփ-դըմփ-հու-ի միջև: Քիչ էր մնում ասեր, թե ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է: Բայց դե […]

Ես եւ բազմաթիվ կանայք, պատրաստ են զենք վերցնել իրենց հայրենիքը եւ երեխաներին պաշտպանելու. Աննա Հակոբյանը՝ Արցախում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Արցախի հանրապետության նախագահի տիկին Կրիստինե Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ հասարակական, քաղաքական եւ մշակութային գործունեություն իրականացնող կանանց հետ։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի զարգացումներն ու ապագա ծրագրերը։ Իր խոսքում վարչապետի […]

Հովիկ Աղազարյանը կհրկիզվի, եթե…

Որոշ ուժերի թվում է, թե վերջին հարվածը պետք է հասցնել իշխանություններին, որ վարկանիշը թուլանա, ստեղծվի քաղաքական ճգնաժամ, նոր ընտրություններ լինեն, որպեսզի փորձեն իրենց քաղաքական կապիտալը ռեալիզացնել»,- «24TV»-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պատգամավորը, խոսելով իշխանական ընտանիքի հասցեին հնչող մեղադրանքների մասին (ծխախոտի մաքսանենգության, ադամանդի բիզնեսի և այլն), ասել է․ «Եթե ապացուցվի, […]

Կարմիր բերետավորները առևանգել են Վահագն Չախալյանին

Տեղեկացնում ենք մեր բոլոր համախոհներին և հանրությանը, որ կարմիր բերետավորները առևանգել են «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանին և նախնական տվյալների համաձայն տասնմեկ կամքականների։ Այս մասին հայտնում է «Կամքի» facebook-ի էջը: «Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է և հաստատակամ հայտարարում, որ շարունակելու է պայքարը մինչև 7-րդ գումարման ազգային ժողովի ցրումը և ազգային ժողովի […]

Կոչ ենք անում ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին կատարել իրենց հիշատակի պարտականությունը. Հայտարարություն

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Չեխիայի Սենատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունը և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստների կողմից իրականացված ոճրագործությունները։ Այս առնչությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանն ասել է. «Հատկանշական է, որ 3 տարվա ընթացքում արդեն […]

«Առանց փաստերի քննչական կոմիտեն ինչու է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, դժվար չէ կռահել». փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Առայժմ անդրադառնալով քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության միայն մի մասին և միանգամից պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցերին՝ ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին՝ ազդարարելով, որ կրկին չեն արդարացրել ձեր սպասումները. գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է 1. «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում […]

«Կառավարական ամնեզիա». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարական ամնեզիա Կորոնան եկավ եւ բացահայտումների շրջանը չուշացավ, պարզվեց կառավարության անդամները, մասնավորապես վարչապետը ու առողջապահության նախարարը տառապում են սուր ամնեզիայով՝ հիշողության կորուստով ։Այս մարդիկ իրենց սեփական հայտարարություններն անգամ չեն հիշում, երբեմն դժվարանում են հիշել իրենց մերձավոր շրջապատի անդամների կամ էլ զրուցակիցների անունները։ Չհիշեցնեմ կորոնայի […]

«Նիկո՛լ ջան, լավով դիմում գրի, գնա, եթե քո մեջ մնացել է մի կաթիլ՝ ինքնասիրության ու պետականասիրության». Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրվանից էլ պարզ էր, որ այս իշխանությունը, որը եկավ ժողովրդավարական բարեփոխումների դրոշի ներքո, գնալով եվրոպական տարածքում դառնում է, երևի թե, ամենաավտորիտար, անհանդուրժող և ամենակոռումպացված իշխանություններից մեկը և օգտագործում է ցանկացած միջոց ընդդիմախոսներին ճնշելու համար՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ ««Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի […]

Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ. Վահե Հովհաննիսյան

Համավարակը և դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն: Վերջը չերևացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել և ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միևնույն է՝ այլևս ոչինչ հեշտությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված