23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Կառավարական ամնեզիա». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարական ամնեզիա

Կորոնան եկավ եւ բացահայտումների շրջանը չուշացավ, պարզվեց կառավարության անդամները, մասնավորապես վարչապետը ու առողջապահության նախարարը տառապում են սուր ամնեզիայով՝ հիշողության կորուստով ։Այս մարդիկ իրենց սեփական հայտարարություններն անգամ չեն հիշում, երբեմն դժվարանում են հիշել իրենց մերձավոր շրջապատի անդամների կամ էլ զրուցակիցների անունները։ Չհիշեցնեմ կորոնայի շուն լինելու, սովորական վիրուս լինելու եւ այլ հայտարարություններ, որոնք արագ մոռացվեցին։ Ամնեզիան վտանգավոր հիվանդություն է եւ ուղեկցվում է մի շարք բարդություններով։ Նկարագրեմ ամնեզիայի գիտական մեկնաբանությունը։ Ամնեզիան հիշողության կորուստն է։ Ամնեզիայով մարդիկ դժվարությամբ են կարողանում մտապահել նոր բաները կամ վերհիշել ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները և գործերը։ Ամնեզիայով մարդիկ հաճախ են ընկնում խառնաշփոթ իրավիճակների մեջ և դժվարությամբ են որևէ նոր բան սովորում, նրանք հակված են իրենց թերացումներում մեղադրել ուրիշներին եւ, հիմնականում զուրկ են պատասխանատվության զգացումից։Նրանք, մեծ մասամբ, անպատասխանատու մարդիկ են։

Սակայն ոչ բոլոր դեպքերում է ամնեզիան ստանում նման ծանր ընթացք։ Ավելի հաճախ տեղ է գտնում մասնակի ամնեզիա, այսինքն հիշողության ոչ լիարժեք կորուստ։

Հիշողության կորուստն ինքնուրույն հիվանդություն կամ վիճակ չէ։ Այն ավելի հաճախ այլ հիվանդության կամ վիճակի ախտանշաններից մեկն է։ Հիշողության կորուստը որոշ իրավիճակներում կարող է դառնալ կայուն կամ մնայուն։
Ինչու է առաջանում ամնեզիան․
1․ հոգեբանական իրավիճակներ, օրինակ՝ տագնապ կամ դեպրեսիա
2․ թուլամտություն (դեմենցիա)
3․ ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործում
4․ որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ հանգստացնողներ, տագնապամարիչներ, քնաբերներ
5․ գլխուղեղի թթվածնով մատակարարման կորուստ։
Խորհուրդ ամնեզիայով հիանդներին․
• օգտագործեք օրագիր-նոթատետր (պլանշետ, սմարթֆոն)՝ գրի առնելու կարևոր տեղեկությունները
• տեղեկացրեք ձեր ընտանիքի անդամներին կամ ընկերներին կարևոր տեղեկությունների կամ ձեր գտնվելու վայրի մասին։
Չի բացառվում, որ մի օր դուրս կգաք տնից եւ կկորչեք, չհիշելով ձեր ով կամ ինչ լինելը։
Կորոնա-կորոնա, իսկ ամնեզիայի մասին մի մոռացեք․․․․
Հ․Գ․ Էս խառնաշփոթի մեջ մեկ էլ տեսար, բժիշկ ենք դառնում․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ