«Հայաստանը երկու համաշխարհային չարիքների ճիրաններում է՝ կորոնավիրուսի և պոպուլիստների». Արմեն Աշոտյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/C1CAB78C-65E8-4C50-88CD-DE1F2541AA02.jpeg)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանը երկու համաշխարհային չարիքների ճիրաններում է՝ կորոնավիրուսի և պոպուլիստների:
Թե մեկից, թե մյուսից պետք է օր առաջ ազատվել:
Քանզի երկուսն էլ սահմաններ չեն ճանաչում:
Քանզի երկուսն էլ քայքայում են մեզ ու մեր պետությունը:
Քանզի երկուսն էլ թունավորում են մեր իրականությունը:
Քանզի այս երկուսի պատճառով է, որ ժողովրդի կյանքը վատանում է:
Քանզի վաղն ուշ է լինելու»: