06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 322-ով, գրանցվել է մահվան 5 դեպք

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 322-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5928-ի (մայիսի 21-ին՝ 5606), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 2874 մարդ, այս պահին բուժվում է 2952-ը:

 

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 102 դեպք, որից այլ պատճառներով՝ 28 մահ։

Մեկ օրում մահացել է  5 մարդ։ 

Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնել են, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
 
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ