23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2020

Այստեղ ժողովուրդ չկա. Իմքայլական պատգամավորը՝ ԱԺ-ի դիմաց ցույց անող ակտիվիստներին

«Այստեղ ժողովուրդ չկա», – ԱԺ մուքի մոտ ակցիա անող քաղաքացիների կողքով անցնելիս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ չկանգնելով և լսելով վերջիններիս հարցադրումները: Ցուցարարները, հիշեցնենք, ակցիա էին իրականացնում սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասինԵվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացման դեմ: Շուտափույթ կերպով ԱԺ մուտք գործած Հերիքնազ Տիգրանյանին և Վահագն Հովակիմյանին ցուցարարները ճանապարհեցին «տականք», […]

Սոցիալական դիստանցիա չկա՞. Կարեն Կարապետյանը մտավ Ազգային ժողով

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրան մուտքի մոտ սպասող լրագրողներն ուղղեցին մի քանի հարցեր, որոնց նախկին վարչապետը չպատասխանեց։ Նա կատակեց. «Սոցիալական դիստանցիա չկա՞։ Բարեւ ձեզ, ես էլ եմ ձեզ շատ կարոտել։ Շնորհավոր ձեր տոնը։ Թույլ տվեք անցնել, վերջում կխոսենք»։ Նա հայտնեց, որ նիստից հետո կպատասխանի լրագրողների հարցերին։

Արսինե, «Թավշյա խայտառակությունը» նկարելու հնարավորություն ունեք

Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի Արսինե Խանջյան «Թավշյա խայտառակությունը» վերնագրով ֆիլմ նկարելու հնարավորություն ունեք: Չէ որ Ձեր հայտնի տեսախցիկի հետ միասին Դուք Հայաստանում հայտնվում եք մեծ խառնակչությունների ժամանակ: Հիմա բազմահազար հայաստանցիների մոտ հարց է առաջանում. ինչու՞ է Արսինե Խանջյանն ամենօրյա ռեժիմով քարոզում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության մասին ֆիլմը, ամեն կերպ […]

«Էս ուր հասանք». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովը վավերացրեց Լանզարոտեի` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Փաստորեն հաշվի չառնելով հասարակության պահանջն Հայաստանի իրավական համակարգում ներդրվում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որը նշանակում է, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում պարզելու համար, թե երեխան ինչ «սեռական […]

Դատախազությունը պարտավոր է նախաձեռնել քրգործի հարուցում վարչապետի դեմ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով. Դավիթ Շահնազարյանի հաղորդումը` հանցագործության մասին

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարություն է տարածել՝ որում հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ «Ադրբեջանի իրական նպատակը ոչ միայն իր նախաձեռնած պատերազմում կրած պարտության հետևանքով կորցրած և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքները վերադարձնելն ու իրեն վերաենթարկելն է, այլև, թող զարմանալի չթվա, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերին, մայրաքաղաք Երևանին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին տիրանալը։ Ադրբեջանի այս զավթողական, հակահայկական […]

Կարեն Կարապետյանն այսօր կմասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կմասնակցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նիստը կմեկնարկի ժամը 13:30-ին։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքները մոտենում են ավարտին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովն աշխատանքները կավարտի հունիսի 4-ին։ Հանձնաժողովի աշխատանքների ավարտական փուլում հանձնաժողով են հրավիրվել բարձրաստիճան նախկին պաշտոնյաններ, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, […]

2 տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների և իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի. «Լուսավոր Հայաստան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարություն է տարածել՝ մայիսի 8-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած բռնության միջադեպի վերաբերյալ։   Հայտարարության մեջ նշված է.   «Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի […]

ԱԺ-ն ընդունեց խնդրահարույց կոնվենցիան վավերացնելու հարցը

Ազգային ժողովը 79 կողմ, 12 դեմ ձայներով ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:  ԲՀԿ-ական պատգամավորները նշեցին, որ կոնվենցիան խնդրահարույց է։  Գևորգ Պետրոսյանը վարման կարգով նշեց, որ կոնվենցիան ողջամտորեն սպառնալիքի տակ է դնում երեխաների դաստիարաակության շահերը: «Այսօր քաղաքացիական ակցիա էր այս կոնվեցիայի դեմ, և երեկ էլ […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 3392 է, մահացածների թիվը՝ 46

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 79-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3392-ի: Ապաքինվել է 1359 մարդ, այս պահին բուժվում է 1970-ը:   Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 46 դեպք կա և մահվան 17 անուղղակի դեպք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված