23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2020

Իշխանությունը սպառել է թե ներսում, թե դրսում իր քաղաքական «մեղրամիսը»․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցած շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքը ստվերեց այն բովանդակային քննարկումները, որոնք շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում Կառավարության 2019 թ․ ծրագրի կատարողականի շրջանակներում, այնինչ դրանցից ոմանք շատ ավելի կարևոր են իրենց էությամբ, և հատուկ անդրադարձ են պահանջում։ Մասնավորապես, մեր երկրի համար առանցքային նշանակություն […]

Անդրանիկ Քոչարյանը թիրախավորել և մեղադրում է ԶԼՄ-ներին․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպանը» հաղորդում է․ «Ազատություն TV-ի՝ մայիսի 10-ի կիրակնօրյա եթերում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, կրկնեց վարչապետի խոսքերը, թե Էդմոն Մարուքյանը թողեց ամբիոնը և մեծ արագությամբ մոտենում էր Սասուն Միքայլեյանին։ Արդարացնելով Միքայելյանին, Անդրանիկ Քոչարյանը նշեց․ […]

«Պարտավոր եք խմբակցության նիստ հրավիրել եւ ձերոնց բացատրել ախոռի եւ Ազգային ժողովի տարբերությունը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք հիմա պարտավոր եք խմբակցության նիստ հրավիրել եւ ձերոնց բացատրել ախոռի եւ Ազգային ժողովի տարբերությունը» Արդեն շատ գրվեց, խոսվեց մայիսի 8-ին երկրի օրենսդիր մարմնում ձեր խմբակցության խայտառակ պահվածքի, ծեծուջարդի, խուլիգանության մասին։ Դուք անձամբ ձեր աչքով տեսաք, թե ինչ կատարվեց։ Բայց, ինչպես եւ սպասվում էր, […]

ՀՀ քաղաքների բնակչությունը միագիծ պակասում է համարյա առանց բացատրության․ 168.am

168.am-ը գրում է․ «Ժողովրդագրության արձանագրվող տենդենցները չեն փոխվում: Տասնամյակներ շարունակ շարունակում ենք պակասել: Հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ: Իհարկե, կարելի է մխիթարվել՝ ասելով, որ բնակչության թվի կրճատման տեմպը նվազել է: Բայց նույն «հիմնավորումով» արդեն մխիթարվում ենք մոտ 20 տարի: Այս տարի հունվարի 1-ին մենք 5600-ով պակաս ենք, քան անցած տարվա […]

Ինչպես պետք է կարդալ Աստվածաշունչը

Երբ դուք որևէ տեղ հյուր եք, և ձեզ ընտանեկան լուսանկարներ են ցույց տալիս, անհրաժեշտ է որոշ լրացուցիչ մեկնաբանություններ լսել, որոնք օգնում են ճիշտ կողմնորոշվել, թե ովքե՜ր են պատկերված անձինք: Չէ՞ որ ընտանեկան արխիվը տվյալ ընտանիքի հարստությունն է. այնպես որ կողմնակի մարդն այդ ամենի մեջ ինքնուրույն կողմնորոշվել չի կարող: Աստվածաշունչը գրվել էր ընտրյալ ժողովրդի համար, որի […]

Հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է 70.3 միլիարդ դրամ. Փաշինյան

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ:  Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ»։

ՊԲ զինծառայող է մահացել

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի