«Էս ուր հասանք». Արթուր Թովմասյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/05/A26E1F3D-037D-4E4E-8B5E-1050AFF7D3F7.jpeg)
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային ժողովը վավերացրեց Լանզարոտեի` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
Փաստորեն հաշվի չառնելով հասարակության պահանջն Հայաստանի իրավական համակարգում ներդրվում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որը նշանակում է, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում պարզելու համար, թե երեխան ինչ «սեռական կողմնորոշում» ունի, որպեսզի այդ հիմքով խտրական վերաբերմունքի չարժանանա:
Հետաքրքիր է, որ կոնվենցիայի վավերացման և կիրառման հարցում լոբբինգ անող հասարակական կազմակերպությունները և անհատները մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկած սուբյեկտները, որը կասկած է առաջացնում, որ կոնվենցիան կարող է ունենալ թաքնված նպատակ, որի շահառուները հանդիսանալու են 6-ից 10 տարեկան հայ երեխաները:
Հ.Գ. Էս ուր հասանք: Աստված էլ բեթարից ազատի կամ` սրանից վատ էլ է լինելու: Սպասենք նոր զարգացումների»: