Հայաստանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է ևս մեկ մահ. վարակվածների ընդհանուր թիվը 966-է, մահերինը՝ 13
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/04/8DA2FE12-A035-49D7-AC95-0F2B824A7119-300x199.png)
Ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 966-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 173 քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ։