27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

«Հիշիր՝ պատասխան ես տալու, եթե չապացուցես, որ գողացած փողեր են». Արփինե Հովհաննիսյանը՝ Դանիել Իոաննիսյանին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարի առաջ իր մասին իմ հնչեցրած գնահատականից հետո աշխատել եմ չանդրադառնալ ստորեւ բերվող պերսոնաժի Չմտքերին։ Դանիել Իոաննիսյանին մեկդ փոխանցեք, որ ինքը ՈՉ մեկ է, որ ինձ հորդորի կամ սադրի մեր կազմակերպության Ֆինանսավորումը ասել։ Կհրապարակեմ սահմանված կարգով։ Սա մեկ։ Ի դեպ՝ տղա՜ ի տարբերություն քո սորոսական դոլարային միլիոնների, […]

Հայաստանում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1291 է

Ապրիլի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1291-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 545 քաղաքացի, փաստացի բուժվում է 726-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 մարդ։

«Մոլորության մեջ գցելը այլևս չի զարմացնում». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոլորության մեջ գցելը այլևս չի զարմացնում: «Սիրելի և հպարտ ժողովրդին» այս անգամ ցանկանում է մոլորության մեջ գցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, թե իբր 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն առավոտից երեկո աշխատում են Ազգային ժողովում, ջանքեր են գործադրում, որ տարբեր ոլորտներում բարելավեն մարդկանց կյանքը և դրա համար ստանում […]

Ով և ինչից է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը. Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հռետորական հարց է ուղղել Քոչարյան–Սարգսյան հանդիպման մասին լուրեր տարածող «անանուն աղբյուրին»։ «Հրապարակն» իր հերթական հրապարակման մեջ  ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների կողմից հերքումից հետո էլ շարունակում է ճշմարտություն համարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ և հովանավորմամբ ԱԱԾ-ում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվությունը […]

Դավիթ Տոնոյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:  Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ  Հարությունյանին Արցախի  Հանրապետության  նախագահի  պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել  է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են անսասան ապահովել […]

Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000. Նախարար

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է, հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը՝ կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության՝ մարդուց մարդ փոխանցումը, […]

Դպրոցում ստեղծում ենք արտակարգ իրավիճակ․ հուսով եմ՝ ներողամիտ կլինեք․ իմքայլական

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այսօրը , եթե ամփոփեմ… Այսօր իմ գործընկեր Աննա Կոստանյանի հետ , ով ինձ հետ կիսում էր ուսուցիչներին հավելյալ գերծանրաբեռնելու խնդրի լրջությունը , այցելեցինք Երևան քաղաքի մի շարք դպրոցներ : Ինչպես և նախապես կանխատեսել էինք , որոշ դպրոցներում ուսուցիչների մի մասը նստած մատյանի էջերն էին նկարում : […]

Օղորմի մեր արդարադատությանը․․․Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Վե՛րջ․․․ ավարտվեց թավշյա  Հայաստանի ժողովրդավարության գովքն անող հեքիաթը։ Ապրիլի 17-ին դրվեց  վերջին  քարը։ Ինչո՞ւ։  Որովհետև այդ օրը ցույց տվեց, է թե իրականում  ինչ արժեն ժողովրդավարական արժեքները նոր կոչվող, բայց իրականում հայկականության հետ կապ չունեցող իշխանությամբ ներկա  Հայաստանում։ Եվ այսպես, օրը լի էր սպասումներով։  Նախ,  ողջ օրը սպասում էինք դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնությանը։ […]

Համավարակը՝ որպես բաժակաճառ և կանխատեսում․ Politeconomy.org

Politeconomy.org–ը գրում է․ «Համաշխարհային տնտեսական տեղեկատվությունը երբեք այսքան միագիծ չի եղել: Թե՛ պարզ լուրերը, թե՛ վերլուծությունները նույն թեմայի մասին են՝ համավարակի: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական լրատվությունը՝ նույնպես: Բայց դրանք բովանդակային առումով տարբեր են: Մեր և ադրբեջանական լրատվությունն արևելյան բաժակաճառ են հիշեցնում, ուր երկար-բարակ խոսվում է հարազատ իշխանությունների խոհեմության, համավարակի դեմ շուտափույթ հաղթանակի, բիզնեսին և սոցիալական խոցելի խավերին հնարավորինս անչափ տրամադրվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի