23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2020

Բավ է բոլորին դնեք էշի տեղ. Այս հարցով հաստատ մի «ահավոր բազար» է հասունանում շուտով. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, հունվարի 25, 2020, Կապան “Есть проекты, которые в апреле прошлого года в Москве на встрече министров иностранных дел России, Армении и Азербайджана с участием сопредседателей были распространены, и они сейчас активно обсуждаются”.   ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ […]

Լավրովի հայտարարություններից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարը պետք է հրաժարական տա. Բեքարյան

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախարարը ժամ առաջ պետք է հրաժարական տա ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը (նշելով նաև՝ առաջին փուլերի ակնկալիքը) և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի […]

ԼՂ խնդրի փուլային լուծման փաստաթղթերն ակտիվ քննարկվում են. մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով

Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվ քննարկվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամում անցկացվող առցանց կլոր սեղանի ժամանակ: «Կան մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստվել են 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ […]

Դաշնակցային հարաբերություններ պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում. Լավրովը՝ ՀՀ մատակարարվող գազի գնի մասին (Տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի ն և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ապա դա ընկալվում էր, որ այդպես էլ պետք է լինի։ «Եվ ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է: Բոլորն ասում էին, որ մեզ այդպես է հասնում», – ասել […]

Պետրոս Ղազարյանն ազատվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ափոսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։ «Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում […]

Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե’ մարզային, թե’ Երևանի բուժհաստատություններում. Արսեն Թորոսյան

«Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800 սահմաններում: Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի որակումներին ու գնահատականներին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։ Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս […]

Իմացա՝ պատրաստվում ես Միքայելի վրա հերթական գործը կարել

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշո՞ւմ ես այդ պահին աշխարհի թիվ մեկ հայի՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Նուրբ, խորը, մինչև սրտի խորքը խոցող՝ ճիշտ Ազնավուրի պես։ Հիշո՞ւմ ես Մակրոնը ոնց վերցրեց ննջող լույսից մի փունջ, բարձրացրեց վեր ու վեր, մինչև աստղերը ու Աստղերից եկող «Ֆրանսիայում պոետները չեն մահանում» մեղեդին ծակեց մտավ բոլորիս հոգիներն […]

«Սորոսականները» իշխանությանը պահանջներ են ներկայացրել

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը և մի շարք այլ կազմակերպություններ հայտարարություն են ընդունել, որում մի շարք պահանջներ են ներկայացնել իշխանություններին: Ապրիլի 20-ով թվագրված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Գերազանցապես դատական, կառավարման եւ սոցիալական անարդարությունների դեմ ոտքի ելած եւ հեղափոխություն իրականացրած հանրության ակնկալիքները դատական համակարգի արմատական բարեփոխման մասով հեղափոխությունից երկու տարի անց չեն արդարացվելու, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը ընդունված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի