17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂ խնդրի փուլային լուծման փաստաթղթերն ակտիվ քննարկվում են. մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով

Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվ քննարկվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամում անցկացվող առցանց կլոր սեղանի ժամանակ:

«Կան մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստվել են 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են», – ասաց ՌԴ արտգործնախարարը:

Նա նշել է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «փուլային մոտեցմամբ կարգավորման հասնելը՝ առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:

Ռուսաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ դրանց ստորագրումը կլինի լուրջ քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում:

«Համոզված եմ, որ երբ մենք որոշում կայացնենք այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ, սա կլինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու համար, որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջում են վերջ դնել պատերազմին և սկսել պայմանավորվել», – ընդգծել է Լավրովը:

«Պայմանավորվել սկսել էինք, այժմ էլ պետք է պայմանավորվենք: Սա հենց այն է, ինչ մենք փնտրում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ», – ընդգծել էնախարարը:

Բացի այդ, Լավրովը լավ և օգտակար է համարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Հենց դրանում է մարմնավորվել Անվտանգության խորհրդի այդ պահանջը, որ անհրաժեշտ է պատերազմին վերջ տալ և սկսել պայմանավորվել», – հավելել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ