06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սորոսականները» իշխանությանը պահանջներ են ներկայացրել

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը և մի շարք այլ կազմակերպություններ հայտարարություն են ընդունել, որում մի շարք պահանջներ են ներկայացնել իշխանություններին:

Ապրիլի 20-ով թվագրված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Գերազանցապես դատական, կառավարման եւ սոցիալական անարդարությունների դեմ ոտքի ելած եւ հեղափոխություն իրականացրած հանրության ակնկալիքները դատական համակարգի արմատական բարեփոխման մասով հեղափոխությունից երկու տարի անց չեն արդարացվելու, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից եւ իրականացնելու է միայն ձեւական կամ ընտրովի ստուգում»: 

Հայտարարության հեղինակները նաև ասել են, որ «տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության եւ արդարադատության հաստատման օրախնդրից»:

Նրանք նշել են, որ «ԱԺ ընդունած օրենքները սահմանափակել են վեթինգի գործիքակազմը՝ թողնելով երկու հիմնական ուղղություն՝ գործող դատավորների գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերի ստուգում, ինչպես նաեւ դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգում, ինչպես նաեւ չնախատեսելով հետադարձությամբ համընդհանուր վեթինգի կիրառում բոլոր դատավորների նկատմամբ»։ 

Հայտարարության հեղինակները երեք պահանջ են ներկայացրել քաղաքական իշխանությանը.

«1. Ըմբռնել, որ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան եւ սոցիալական պետության վերականգնման գործողություններում հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է ամբողջական եւ խորքային վեթինգի իրականացումը դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում՝ անկախ համակարգային հետադիմական դիմադրությունից:

2. Վերանայել արդարադատության բարեփոխման իր թերի, ծայրահեղ անհամաչափ եւ անարդյունավետ մոտեցումները, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ անհապաղ նորոգել դատաիրավական համակարգում նոր Հայաստանի կարիքներին եւ պահանջին համահունչ վեթինգի օրենսդրությունը, այնուհետ անցնել վեթինգի իրականացմանը: 

3. Իրականացնել առաջնահերթ վեթինգ Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ, քանի որ այս մարմինն է լինելու բարեվարքության ստուգման վերջնական ատյանը դատավորների համար»։

Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ կազմակերպություններն ու անհատները.

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

 

Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի պաշտպանության եւ զարգացման հիմնադրամ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

թՌոբերտ Ռեւազյան, փաստաբան

Կարեն Թումանյան, փաստաբան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ