17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմացա՝ պատրաստվում ես Միքայելի վրա հերթական գործը կարել

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշո՞ւմ ես այդ պահին աշխարհի թիվ մեկ հայի՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Նուրբ, խորը, մինչև սրտի խորքը խոցող՝ ճիշտ Ազնավուրի պես։ Հիշո՞ւմ ես Մակրոնը ոնց վերցրեց ննջող լույսից մի փունջ, բարձրացրեց վեր ու վեր, մինչև աստղերը ու Աստղերից եկող «Ֆրանսիայում պոետները չեն մահանում» մեղեդին ծակեց մտավ բոլորիս հոգիներն ու սրտերը։ Գիտեմ՝ հիշում ես։ Բա կհիշե՞ս, որ բախտախնդիր մեկն էլ կար վեհության այդ բաստիոնին՝ եկավ ամբիոնին միտինգ արեց գնաց։ Բոլորիս վարակած լույսի մեջ անգամ ուշադրություն չդարձրեցինք. Ազնավուրն ու Մակրոնը մեզ վեր էին հանել, վերևից փոքր բաներին ուշադրություն չես դարձնի։

Վերևից հոտ էլ չես առնում. մի տեսակ հոտ կար այդ պահին՝ հետնախորշերից լույսի բեմ եկած շիթ: Դու քո տեղում չէիր ու ամոթալի չէիր նայվում։ 

Հիմա էլի սուր ես ճոճում, հետնախորշին հարիր բազարներով առօրյա լցնում։ Իմացա՝ պատրաստվում ես Միքայելի վրա հերթական գործը կարել. երկու տարվա հարայհրոցներիդ անփառունակ հետևանքները քիչ էին՝ մանկապարտեզի մակարդակի գործով ես որոշել ուզածիդ հասնել։ Ճիշտ ես անում՝ հալածիր բոլորին, ում հետ համեմատության մեջ առավել սուր է զգացվում հետնախորշերից եկող հոտը։

Ես տեսել եմ նրան արևմտյան կառույցներում ու եվրոէլիտաների մեջ. դու այդպիսի բան չես տեսել, երբ փոքր երկրի զավակը րոպեների ընթացքում է ձուլվում էլիտար ներկապնակին, դառնում վառ շտրիխ ու ներս բերում իր երկրի շահերը։ Դու նման ճկունություն չես տեսել երբեք, դու չգիտես հակահայ փաստաթղթերը ոնց կարելի է անձնական հատկություններով մի գիշերում եվրոկառույցներից կամ խորհրդարանների ամբիոններից աղբանոց ուղարկել։ Հալածի՛ր նրան, և մարդիկ երբեք չեն իմանա այդ մասին։

Ես տեսել եմ նրան ռուսական վերնախավում։ Այլ երկրից նման ռուսական խաղացող դու միգուցեև տեսել ես`բայց հայտնի պատմական ֆիլմերում միայն: Դու չգիտես որոշումները ոնց են կայացվում մեծ կայսրություններում, դու պատկերացում անգամ չունես ինչպես լինել ընկալելի ու գործընկերային, ուրեմն բռնի՛ր նրան, որ «լադիմիր լադիմիր»-դ դիվանագիտության բարձունք պահես:

Բռնիր նրան, որովհետև մեկ էլ տեսար պապլավոկի այգում մի օր հանդիպեք ու մարդիկ ձեզ տեսնելով մտածեն՝ տես է, ոնց որ երբ գեշ ընկերուհու հետ փողոց են դուրս գալիս, որ իրենց ընդգծեն։ Հալածի՛ր ինչքան կարող ես, որովհետ միշտ ամենակարողները մեջքով են շրջվելու քեզ ու նրա մոտ են գնալու։ Դու չգիտես ինչու է դա այդպես։ Ու այդպես լինելու է միշտ։ Հետնախորշերում ուժեղ-կարողների թիմեր ստեղծել չեն սովորում, քարերով խառը կռիվն էլ բավարար է լինում։

Հալածելուց անպայման շարունակիր գոռալ ու ճչալ՝ կերել ա, թալանել ա, որովհետև միևնույն է, դու կյանքում չես հասկանալու, թե ովքեր են ստեղծողները։ Շարունակիր քանդել նրա ստեղծածները, կրկնակի ավել է ստեղծելու։

Մարմինդ պարսատիկի կրակոցով նետել են լուսաբեմ, թաքցրու՛, որ ես-դ ու հոգիդ մնացել են հետնախորշում. շարունակի՛ր քարերով խփել ու գործեր կարել՝ սրտումդ պահելով հույսը, որ պոետները մի օր ֆրանսիայում, ի վերջո, կմահանան: Գրողի տարած պոետները…»:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ