31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դաշնակցային հարաբերություններ պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում. Լավրովը՝ ՀՀ մատակարարվող գազի գնի մասին (Տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի ն և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ապա դա ընկալվում էր, որ այդպես էլ պետք է լինի։

«Եվ ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է: Բոլորն ասում էին, որ մեզ այդպես է հասնում», – ասել է Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամում անցկացվող առցանց կլոր սեղանի ժամանակ, պատասխանելով հայ լրագրող Հայկ Խալաթյանի հարցին:

Նա նշել է, որ տրամաբանություն է տեսնում գազի գների վերանայման հարցը բարձրացնելու մեջ, «բայց այդ դեպքում պետք է մինչև վերջ տրամաբանված լինել»:

«Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ: Բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ այժմ գտնվում է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Ես համոզված եմ, որ դիմումների քննարկման ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում ստացվել են ինչպես բելառուս, այնպես էլ հայ գործընկերներից, հաշվի են առնվում, իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունները: Բայց, կարծես, սխալ է հիշել դրա մասին միայն այն դեպքում, երբ իրավիճակը տրամագծորեն հակառակ է դառնում այն իրավիճակին, որը երեք-չորս տարի առաջ էր», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը

Նրա խոսքով՝ եթե խոսել Հայաստանի մասին, ապա մի քանի տարի չլուծված խնդիրներից մեկը՝ Հայաստանում ներքին սակագներն են, որոնք այնպիսին են, որ բարդացնում են գնագոյացման հարցում առավել գերադասելի մոտեցումների կիրառումը:

«Եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա այն պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում: Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք մեծ հույս ունենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում սկսված դատական գործընթացները համատեղ ձեռնարկությունների դեմ, այդ թվում`«Հարավկովկասյան երկաթուղու», կկարգավորվեն առանց դրանց խառնելով  բաներ, որոնք անհամատեղելի են դաշնակցային հարաբերություններին», – ասել է նա:

«Եվ ես այս մասին շատ անկեղծ եմ խոսում, քանի որ զարգացել են մի քանի բարդ իրավիճակներ, որոնցում հայտնվել են ռուսական ընկերությունները: Հուսով եմ, որ մենք կկարգավորենք այս բոլոր խնդիրները փոխադարձ հարգանքի պայմաններով», – ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ վերջերս տեղի է ունեցել Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույցը, «նրանք տեսնում են դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացում, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ երկու կողմից էլ բոլոր հարցերը լուծվելու են այս ուղղությամբ»:

 
 

 
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ