Ոստիկանությունը շարունակում է օրենսդրական փոփոխություններից հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վարորդների վիճակագրությունը: Համաձայն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության՝ սույն թվականի փետրվար ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել են 290 վարորդ, որոնցից. 1) 215-ը` ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է: […]
Ոստիկաններն Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապեր) գործարք են առաջարկել, որից նա խուսափել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները դիմեն կտրուկ գործողությունների: «Ես երկու ամիս երկրում չէի, երկու ամիս առաջ հարցազրույց եմ տվել՝ կապված ասֆալտին փռելու, ոստիկանապետի՝ հոգեխանգարմունքի մեջ գտնվելու մասին․․․ և դա կոնկրետ հարց էր դարձել ոստիկանապետի համար, որ չէր ստացվում իրենց մոտ մի […]
Ապրիլի 5-ի խնդրահարույց օրակարգով հանրաքվեի նախապատրաստման ընթացքը թեւակոխեց վճռորոշ փուլ, ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվեցին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անունները: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խրոխտ զեկուցեցին, որ «Այո»-ի շտաբը 2008 տեղամասում երկու հանձնաժողովական ունի: Նախկին համակարգի պատվերի ներքո՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները եղել են ընտրակեղծիքների եւ հասարակության ձայնի խեղման լռելայն […]
Այսօր իշխանությունը ատելության թիվ մեկ խոսափողն է դարձել՝ իր աջակիցներով, համախոհներով: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթին: «Մեղադրում էին, որ «Ոչ»-ի ճամբար չենք բացել, բայց տեսնում ենք, որ Էջմիածնում «Ոչ»-ի «հուղարկավորություն» են կազմակերպել: Բա որ մեկն էլ […]
Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների […]
24news.am