23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 14, 2020

«Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է, սակայն ինչու՞ է ձգում վարչապետը։ Ակնհայտ է, որ մեզանից շատ ավելի ինքնակազմակերպված եւ հասուն պետությունները անցնում են արտակարգ միջոցառումների, որոնք թույլ են տալիս պետական լիազորությունների ողջ ներուժով ներազդել ռիսկերի կառավարման եւ վնասների նվազեցման գործընթացների վրա։ Արտակարգ իրավիճակի ռեժիմը ժամանակին հայտարարելը թույլ […]

Հայաստանում կորոնավիրուսի ևս երկու նոր դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

Մարտի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 16-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը և «Կոնսիլիում»  ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝  Հայաստանում կորոնավիրուսի համաճարակաբանական հնարավոր զարգացումներն ու ռիսկերը. հետևանքներն ու խնդրի  լուծումը:   

Բրյուսելում Ռոբերտ Քոչարյանի հարցով ծանր խոսակցություն է եղել․ Փաստ

«Ինչպես հայտնի է, օրերս մեկօրյա այցով Բրյուսել էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ու որքան էլ փորձ է արվում նրա ունեցած մի քանի հանդիպումները ներկայացնել որպես «բացառիկ հաջող», ստացվող տեղեկություններն այլ բանի մասին են խոսում: Դիվանագիտական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, իրականում այցն ու հանդիպումները բավականին ծանր են ստացվել: Ու խոսքը միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին չէ, […]

Այս մարդը ոչինչ չի արել թեստեր ձեռք բերելու համար, հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2 թեստ․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շարունակում է հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։ Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։ Այդպիսին է կառավարման տեսությունը. […]

Կա ծրագիր՝ խուճապ սերմանել, հետաձգել ընտրությունները․ Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությունը «Հարգելի հայրենակիցներ, Ես, կորոնավիրուսի տարածման ռիսկի կապակցությամբ, պատկան մարմիններին կոչ եմ անում մոբիլիզացնել և միջոցներ ձեռնարկել `մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: 1. Անհրաժեշտ է ուժեղացնել սահմանին գործող բժշկական հսկողության կետերը: 2. Ձեռնարկել միջոցառումներ հիվանդությունը կանխարգելելու ուղղությամբ: Անվտանգությունն առաջին հերթին և ամենակարևորը կյանքի ու առողջության անվտանգությունն է: Ես արդեն հանձնարարել եմ իմ […]

«Նիկոլի քարոզն ու Բրյուսելյան վոյաժը». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի քարոզն ու Բրյուսելյան վոյաժը: Նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական թիմերը դիմում են տարբեր տեխնոլոգիաների ու հիմնականում իրենց հռետորաբանությունը կառուցում են տվյալ ուղղությամբ։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ օգտագործվում են նաև ամենատարբեր սուտ ու մտացածին լուրերը և փորձում հանրությանը մատուցել իրենց տեսանկյունից և իրենց նախընտրած փաթեթավորմամբ։ Դեռևս Սահմանադրական […]

Հայաստանը՝ դատաիրավական կոլապսի մեջ․ Հրապարակ

«Սահմանադրական դատարանը կարգի բերելու՝ նորացնելու, հին կադրերից ազատելու եւ նրա բնականոն գործունեությունը վերականգնելու մասին բարձրագոչ ճառեր ասող իշխանավորներին բացարձակապես չի հուզում դատական համակարգի կատաստրոֆիկ վիճակը, որի հետ անմիջականորեն շփվում է ՀՀ քաղաքացին։ Մինչդեռ, եթե ուզում են ինչ-որ բան «կարգավորել», այնպես, որ երկիրն ու քաղաքացին շահեն, պետք է սկսել դատական համակարգից։ Եվ այդ «սկսելն» էլ չպետք […]

Ինչո՞ւ է Փաշինյանը սպառնում միջազգային կառույցներին․ 168 ժամ

«Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը վերջին երկու օրերի հիմնական կարեւոր քաղաքական իրադարձությունն է, եւ, ինչպես կանխատեսում էին մասնագետները, գործող իշխանություններն այն դարձրել են իրենց քաղաքական դիրքերն ամրացնելու հերթական հնարավորություն, եւ յուրաքանչյուր ելույթ իրենից ներկայացնում է հերթական քաղաքական հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Վայքում ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով․ «Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին հարգում ենք՝ եվրոպական կառույցներին, ԵՄ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի