23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 18, 2020

Էջմիածնից քաղաքացիների ելքը սահմանափակելու արգելքը կդադարեցվի․ Պարետ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը […]

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-ասաց Փաշինյանը: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասավ 102-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասավ 102-ի, այս մասին «Շանթ» հ/ը եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Նա ընդգծեց՝ դեպքերի մեծամասնությունը կապված է երկու վարակման օջախների՝ Էջմիածնի ու Երևանի արտադրամասներից մեկի հետ:

Բժշկական համալսարանը 2 միլիոն դրամ կփոխանցի գանձապետական հաշվին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2 միլիոն ՀՀ դրամ կփոխանցվի գանձապետական հաշվին ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով, այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նա բուժաշխատողներին խնդրել է չմոռանալ ինքնապաշտպանական միջոցների մասին։ «Ձեզ համար անհրաժեշտություն է՝ առողջ եղեք, որ առողջացնենք։ Հաղթելու գեթ մեկ բանաձև կա՝ […]

«Այս արտակարգ դրության թիվ մեկ տանջվողները հիվանդներից ու բժիշկներից հետո, կամ, նրանց հավասար, լրագրողներն են լինելու․․․». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս արտակարգ դրության թիվ մեկ տանջվողները հիվանդներից ու բժիշկներից հետո, կամ, նրանց հավասար, լրագրողներն են լինելու․․․ Ի թիվս արտակարգ դրության պայմաններում մի շարք սահմանափակումների, լուրջ տեղ ունեն նաեւ ԶԼՄ-ներին ուղղված սահմանափակումները։ Այսպես ինտերնետում եւ մամուլում հրապարակումների սահմանափակումների մասով, պարետը նշել է․«Եթե անձիք եւ զանգվածային […]

Մեկդ Կենտրոնական բանկի ղեկավարությանը փոխանցեք, որ ոսկի առնեն․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեկդ Կենտրոնական բանկի ղեկավարությանը փոխանցեք, որ ոսկի առնեն, ու շատ, ինչքան կարան ճարեն։ Ճիշտ է, դոլարին դժվար թե շաաաատ վատ բան լինի, բայց այսօր գնված ոսկիով մի վեց ամիս հետո երկու այդքան դոլար կունենաք։ Համ էլ, վարչապետին մեկ է՝ ինչով պարծենա, այսօր ասում է՝ աննախադեպ դոլարային պահուստ, վաղն […]

«Վստահ եմ, որ սրանից կշահի Հայաստան պետությունը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, զբասաշրջություն և այլն: Միաժամանակ ակնհայտ է, որ անգամ նման տեսակի պանդեմիաները չեն կանգնեցնում մարդկային հատկություններից ամենասարսափելին՝ պատերազմելու և սպանելու մղումը: Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները […]

Հիմա մեր խնդիրներով զբաղվելու ժամանակն է, այլ ոչ թե այլ երկրներից բամբասելու. Վահան Բաբայան

Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Մյուս երկրների կորոնավիրուսով վարակվածների հրապարակած թվերը կասկածի տակ դնելը, մեղմ ասած, դիվանագիտական սխալ քայլ է: էդ այլ երկրների մեջ կարող են նաև մտնել երկրներ, որոնք մեծ աղետների դեպքում կարող են օգնել հայ ժողովրդին, և շատ անգամ դա արել են: Հիմա մեր խնդիրներով զբաղվելու ժամանակն է, այլ ոչ թե այլ […]

Այս երկու տեղեկություններն ինձ մոտ և ինձ ահազանգած քաղաքացիների մոտ խուճապային իրադրության հասցնող կոգնիտիվ դիսոնանս են առաջ բերել. Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի Պարետ, ես չգիտեմ՝ հիմա դուք որտեղ ու ինչ բնույթի պարետություն եք անում, բայց պարետատան հղումով այս երկու տեղեկություններն ինձ մոտ և ինձ ահազանգած քաղաքացիների մոտ խուճապային իրադրության հասցնող կոգնիտիվ դիսոնանս են առաջ բերել»։     Հարգելի Պարետ, ես չգիտեմ՝ հիմա դուք որտեղ ու ինչ բնույթի պարետություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի