06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-ասաց Փաշինյանը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետո, իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ