Բրյուսելում Ռոբերտ Քոչարյանի հարցով ծանր խոսակցություն է եղել․ Փաստ
«Ինչպես հայտնի է, օրերս մեկօրյա այցով Բրյուսել էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ու որքան էլ փորձ է արվում նրա ունեցած մի քանի հանդիպումները ներկայացնել որպես «բացառիկ հաջող», ստացվող տեղեկություններն այլ բանի մասին են խոսում:
Դիվանագիտական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, իրականում այցն ու հանդիպումները բավականին ծանր են ստացվել:
Ու խոսքը միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին չէ, որի վերաբերյալ Փաշինյանը ուզում է ստանալ Եվրոպայի «դաբրոն»: Մեր աղբյուրները պնդում են, որ ծանր խոսակցություններ են եղել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով: Ըստ տեղեկությունների, Փաշինյանին ակնարկել են, որ Եվրոպան չի կարող աչք փակել անարդարությունների եւ կամայականությունների վրա:
Միեւնույն ժամանակ նշվել է, որ այս հարցով եվրոպական ատյանների որոշումները պատրաստ են»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: