Սահմանին անհանգիստ է: Օրեր շարունակ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են Տավուշի հատվածում
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/03/BAD9D74E-8014-43B6-9106-9145074BB4C3_cx5_cy0_cw95_w1200_r1_s-300x169.jpg)
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է՝ նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն, դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա։ […]