25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2020

Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը

2020 թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։ Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Հրայր Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի գործունեության, […]

Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը /տեսանյութ/

Վերջին օրերի լարվածությունից հետո Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման խնդիրը՝ հաշվի առնելով Իդլիբում իրավիճակի լարումը։  

Հանրաքվեն բոյկոտողները դիմել են վարչապետին

Հարգելի հայրենակիցներ, Հարգելի բոյկոտի մասնակիցներ, Սիրելի գաղափարակիցներ, Սիրելի կամքականներ, Ս/թ փետրվարի 21-ին գրությամբ դիմել ենք ՀՀ Վարչապետ Ն․ Փաշինյանին՝ համախմբման առաջարկով, հույս հայտնելով, որ կորոնավիրուսի, թուրք-ադրբեջանական հակահայ նոր հիստերիայի եւ երկրին սպառնացող մի շարք այլ վտանգների պայմաններում չեղարկի ապրիլի 5-ի՝ պառակտող, աննպատակահարմար եւ անօրինական հանրաքվեն: Այս պահին մենք հասկանում ենք, որ մեր դիմումը չի կատարվելու, […]

… 25 օր հետո Վազգենին գնդակահարեցին /ֆոտո/

Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «1999 թ. հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ այցի վերջին օրը, Վազգենը այցելեց Վաշինգտոնից ոչ շատ հեռու գտնվող Մաունթ-Վերնոն, որտեղ Ջորջ Վաշինգտոնի տուն-թանգարան էր: Պրոտոկոլը այսպիսի այց չեր նախատեսում, բայց Վազգենի խնդրանքն էր: Վաշինգտոնը եւս զինվորական ականավոր գործիչ էր, Հեղափոխության տարիներին անկախականների բանակի գլխավոր հրամանատարը, հետագայում գլխավորեց նորանկախ պետությունը: […]

Հայաստանը, միջազգային իրավապաշտպանության առաջամարտիկ «Ֆրիդըմ հաուսի» զեկույցում ինչպես 20 տարի շարունակ եղել է, այնպես էլ մնում է մասամբ ազատ երկրների ցանկում

Սատանայի, ուզում էի ասել` ԱԺ խոսնակ աշխատող Արարատի ականջը խուլ։ Պարզվում է, Հայաստանը, միջազգային իրավապաշտպանության առաջամարտիկ «Ֆրիդըմ հաուսի» զեկույցում ինչպես 20 տարի շարունակ եղել է, այնպես էլ մնում է մասամբ ազատ երկրների ցանկում` 53 միավորով։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի թվի ժողովրդավարության բաստիոն «նոր» Հայաստանում մոլեգնող «նեոբոլշևիկյան ռեժիմի» մասին։ Այլ բան […]

Սորոսական նախարարներով կառավարվող Հայաստանի վերջը անգամ տեսականորեն բարի չի լինելու

Սորոսը կոչ է արել աջակցել Էրդողանին… ․․․լավ, ուրիշ ինչ պիտի լինի, որ Հայաստանում գործող էս թշնամական գործակալական ցանցի վտանգները պարզ լինեն… …սորոսական նախարարներով կառավարվող Հայաստանի վերջը անգամ տեսականորեն բարի չի լինելու… …էս հարցում անգամ նախախնամությունը չի փրկի… © թշնամական ցիրկ Վահան Ասատրյան

Հարգանքի տուրք Սպարապետի անմահ հիշատակին

Այսօր՝ մարտի 5-ին, կլրանար սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-րդ տարեդարձը և այդ կապակցությամբ ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ակտիվը՝ «Գյումրի» շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ խոնարհեց Վ. Սարգսյանի կիսանդրու դիմաց՝ հարգանքի տուրք մատուցելով Սպարապետի անմահ հիշատակին։ Շնորհավոր ծնունդդ, Սպարապե՛տ:                  

Բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել ֆրանսիական Կորսիկա կղզում

Բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել ֆրանսիական Կորսիկա կղզում: Այդ մասին հայտնել Է առողջապահության տարածաշրջանային գործակալությունը (ARS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը Ֆրանսիայում կազմում Է 285: «ARS-ի մասնաճյուղը հաստատել Է Կորսիկայում COVID-19-ով երեք մարդու վարակվելը… Նրանց վիճակը չի վկայում հիվանդության ծանր ընթացքի մասին»,-ասված Է հայտարարության մեջ, որը Twitter-ում զետեղել Է Վերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի