07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը, միջազգային իրավապաշտպանության առաջամարտիկ «Ֆրիդըմ հաուսի» զեկույցում ինչպես 20 տարի շարունակ եղել է, այնպես էլ մնում է մասամբ ազատ երկրների ցանկում

Սատանայի, ուզում էի ասել` ԱԺ խոսնակ աշխատող Արարատի ականջը խուլ։
Պարզվում է, Հայաստանը, միջազգային իրավապաշտպանության առաջամարտիկ «Ֆրիդըմ հաուսի» զեկույցում ինչպես 20 տարի շարունակ եղել է, այնպես էլ մնում է մասամբ ազատ երկրների ցանկում` 53 միավորով։

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի թվի ժողովրդավարության բաստիոն «նոր» Հայաստանում մոլեգնող «նեոբոլշևիկյան ռեժիմի» մասին։

Այլ բան է, թե ինչի հիման վրա է իրավապաշտպան կազմակերպությունը 2 կետով ավելացրել նախորդ տարվա ցուցանիշը` 51 միավոր։ Ո՞ր մասով է, էլի, «առաջընթաց» արձանագրել. երկու առաջատար հեռուստաալիքների տնօրենների վրա կարված քրեական գործերի՞, տպագիր և ցանցային մի շարք լրատվամիջոցների, այդ թվում` «Հայելի»-ի հանդեպ լկտի ոտնձգությունների՞, պետական մակարդակով քարոզվող ատելության և թշնամանքի՞, Սահմանադրական դատարանի և Նիկոլի «դիկտատից» մազապուրծ հատուկենտ անկախ դատավորների դեմ շարունակվող «պատերազմական» գործողությունների՞, թե՞ անզեն աչքով անտեսանելի այլ հանգամանքների բերումով։

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ