06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանրաքվեն բոյկոտողները դիմել են վարչապետին

Հարգելի հայրենակիցներ, Հարգելի բոյկոտի մասնակիցներ, Սիրելի գաղափարակիցներ, Սիրելի կամքականներ,

Ս/թ փետրվարի 21-ին գրությամբ դիմել ենք ՀՀ Վարչապետ Ն․ Փաշինյանին՝ համախմբման առաջարկով, հույս հայտնելով, որ կորոնավիրուսի, թուրք-ադրբեջանական հակահայ նոր հիստերիայի եւ երկրին սպառնացող մի շարք այլ վտանգների պայմաններում չեղարկի ապրիլի 5-ի՝ պառակտող, աննպատակահարմար եւ անօրինական հանրաքվեն:

Այս պահին մենք հասկանում ենք, որ մեր դիմումը չի կատարվելու, Պրն. Փաշինյանը եւ նրա վարչակարգը չեն անսալու մեր դիմումին, եւ նման օրհասական պայմաններում մենք ստիպված ենք լինելու ներուժ սպառել Բոյկոտի շարժումը մեր երկրում կազմակերպելու համար: Այս ամենի պատասխանատվությունն ընկնում է իշխող վարչակարգին ապակողմնորոշող ուժերի վրա, որոնց վաղուց արդեն հարկավոր էր բացահայտել:

Սակայն մենք որոշել ենք բոյկոտի քարոզչության հիմքում դնել համախմբման եւ կոնսենսուսի արշավ:

Արդ սիրելիներ, սկսվում է բոյկոտի արշավը: Սա հայրենասիրության, պատասխանատվության, հանդուրժողականության, համերաշխության, արդարամտության եւ պետականաշինության արշավ է: 

Կոչ ենք ուղղում բոլորին՝ «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներին, հիասթափված հեղափոխականներին, անիրավ պայմաններում հալածվողներին, սեւ ու սպիտակի բաժանարար գծերում թակարդված մեր բոլոր հայրենակիցներին, մեկ մարդու նման միանալ մեր շարժմանը:

ՀՀ ԶԼՄ-ներին խորհուրդ ենք տալիս վերջ տալ մեզ պարտադրվող տեղեկատվական շրջափակմանը, չանտեսել բոյկոտին կողմնակից հարյուր հազարավոր մեր քաղաքացիների կարծիքը եւ չոտնահարել ՀՀ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը:

Մեկ մարդու նման ասում ենք՝ Ո՛չ անօրինական հանրաքվեին, Ո՛չ սեւ ու սպիտակի թակարդին, Այո՛ համախմբմանը, Այո՛ հզոր ու միասնական Հայաստանին: Եղի՛ր պատասխանատու, բոյկոտի՛ր հանրաքվեն:

ԲՈՅԿՈՏԻ ՇՏԱԲ

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ