12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Պարոն Ալեքսանյան, ախր սպիտակ մազերիցդ ամաչի». Գեղամ Պետրոսյանը՝ Լեռնիկ Ալեքսանյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախկին կուսակիցս, որ մեր իշխանություն եղած ժամանակ պատգամավոր էր, մանդատ ուներ, այսօր որոշել է արձագանքել իմ փաստերին, թե ինչու են լքել կուսակցությունը:

Պարոն Ալեքսանյան, ախր սպիտակ մազերիցդ ամաչի, անհարմար ա չէ, թե ինչու ես արհամարհանքով վերաբերում իմ բերած փաստին, բոլորը գիտեն:

Պետք չի, որ ձեզ ավելի վատ դրության մեջ դնեք։ Գնացել եք, լավ եք արել, ձեր իրավունքն է, բայց քար մի գցեք այն աղբյուրի մեջ, որից տարիներով ջուր եք խմել։

Չեմ հիշում որևէ դեպք, որ կուսակցության նախագահը, երբ երկրի նախագահ էր, մի հարցով հակառակվեիք կամ առնվազն ձեռնպահ մնայիք։

Այո, պետք է արհամարհանքով վերաբերվել ձեզ և ձեր տեսակին, այդքան շատ ձեզ մի կարևորեք, Դուք անցած էտապ եք։

Կցանկանամ, որ դուք գտնեք ձեզ այս կյանքում…»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ