24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այո-ի շտաբի հանձնաժողովականների տրոյական ձին. գալիք հանրաքվեի օրինականությունը առավել վտանգված է. «Ժառանգություն»

Ապրիլի 5-ի խնդրահարույց օրակարգով հանրաքվեի նախապատրաստման ընթացքը թեւակոխեց վճռորոշ փուլ, ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվեցին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անունները: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խրոխտ զեկուցեցին, որ «Այո»-ի շտաբը 2008 տեղամասում երկու հանձնաժողովական ունի:

Նախկին համակարգի  պատվերի ներքո՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները եղել են ընտրակեղծիքների եւ հասարակության ձայնի խեղման լռելայն  կատարողներ: Չհաշված չնչին բացառությունները՝ նախկին իշխանական բուրգի ամենավերին օղակի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներ գործուղված  չակերտավոր հանձնաժողովի անդամները եղել են ընտրակեղծարարության պատասխանատու կազմակերպիչ-կատարողները, որոնք շատ անգամներ չեն վարանել բռնություն կամ էլ բռնության սպառնալիքից այլ քաղաքական ուժերից կամ հասարակական միավորներից ընտրատեղամաս գործուղված պարկեշտ ու օրինականության պաշտպան ընտրական հանձնաժողովի անդամների, դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ:  Հայաստանը փոքր երկիր է, իշխանությունը բռնազավթած եւ ընտրական համակարգը սեփականաշնորհած վարչակարգի դեմ պայքարող կուսակցությունների, հասարակական ուժերի հանձնաժողովական ու դիտորդ անդամները ճանաչում են բոլոր նրանց, ովքեր հակաժողովրդական վարչակարգի հրահանգին հավատարիմ՝ կեղծել ու խեղաթյուրել են հայաստանյան բոլոր մակարդակի ընտրությունները՝ սկսյալ հանրաքվեներից մինչեւ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ:

«Ժառանգություն»  կուսակցությունն իր բազմաթիվ անդամներից եւ համակիրներից ահազանգեր է ստանում, որ «Այո»-ի շտաբի կողմից ընտրական հանձնաժողովներում «բարեհաջող» հանգրվանել է նախկին իշխանություններին բազմակի ծառայություններ մատուցած, ընտրակեղծարարության մեջ այս կամ այն չափով պարբերաբար ներքաշված մի ազդու բանակ: Նախորդ իշխանության կողմից ընտրություններում  ներգրավված այդ թիմի անդամները եզակի անհատներ չեն, որոնց կարելի է համարել մասնագիտական ներուժ, նրանց «ներուժին եւ մասնագիտական հմտություններին» քաջածանոթ գործիչները ահազանգում են, որ այս թիմը տրոյական ձի է՝ գալիք հանրաքվեի օրինականությունը վտանգող:

«Ժառանգությունը» գործադիր իշխանությունից հիմնավոր բացատրություն է պահանջում վերոնշյալ հարցերի կապակցությամբ: Կեղծարար նախորդների կադրային թիմով արդար եւ ժողովրդավարական ընտրություններ չեն կարող կայանալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ