24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վստրեչի Ապեր. Ոստիկանությունը ասֆալտին պառկեցնելու ու նկարելու գործարք էր առաջարկել. ես խաբեցի իրենց Hraparak.am

Ոստիկաններն Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապեր) գործարք են առաջարկել, որից նա խուսափել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները դիմեն կտրուկ գործողությունների:

«Ես երկու ամիս երկրում չէի, երկու ամիս առաջ հարցազրույց եմ տվել՝ կապված ասֆալտին փռելու, ոստիկանապետի՝ հոգեխանգարմունքի մեջ գտնվելու մասին․․․ և դա կոնկրետ հարց էր դարձել ոստիկանապետի համար, որ չէր ստացվում իրենց մոտ մի բան։ Երկու ամիս անցել էր դրանից, ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ գիտե՞ս ինչ, արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, և՛ քո համար լավ կլինի, և՛ կոնկրետ մարդկանց համար՝ երևի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ, բայց էդ «իքս» անձնավորությունը լավ չէր ճանաչում ինձ, որովհետև էնքան մարդկանց հետ են գործարքների գնում, էնքան մարդ է գործակալ դարձել, որ երևի ինձ էլ են շփոթել նրանց հետ», – Hraparak.am-ի հետ զրույցում ասել է Արամ Վարդանյանը։

Նա մարտի 1-ին եկել է Հայաստան։

«Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասացի՝ խաբեցի ես իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը, տուն ջարդելը, երեխային վնաս տալը և այլն, և այլն», – ասաց նա։

«Գործարքը նրա շուրջ էր լինելու, որ մի էնպիսի իրադրություն ստեղծվի, որը որ չէր ստացվել իրենց մոտ երկու անգամ, որ ինձ պառկեցնեին ասֆալտին, նկարեին։ Բայց ես խաբեցի իրենց ու չգնացի գործարքի», – ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք՝ Արամ Վարդանյանի փաստաբանները հայտնել են, որ այս գիշեր ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Արամ Վարդանյանի տնից բերման են ենթարկել 3 մարդու։ 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, նրանց մեկը Արամ Վարդանյանի եղբորորդին է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ