06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Որ մի «Այո»-ի կողմնակից մի «Ոչ»-ի կողմնակցի գլխին քարով տա սպանի, դուք եք դրա պատասխանատուն. Մարուքյանն՝ իշխանությանը

Այսօր իշխանությունը ատելության թիվ մեկ խոսափողն է դարձել՝ իր աջակիցներով, համախոհներով: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթին:

«Մեղադրում էին, որ «Ոչ»-ի ճամբար չենք բացել, բայց տեսնում ենք, որ Էջմիածնում «Ոչ»-ի «հուղարկավորություն» են կազմակերպել: Բա որ մեկն էլ մի քար վեր ունի, տա «Ոչ» քարոզողի գլխին, սպանի, ո՞վ է պատասխան տալու: Էդ որ թաղում եք անում, չեք մտածո՞ւմ, որ դա հետեւանք ունի: Ամեն խոսք հետեւանք ունի: Այ այդ թաղում անողների հետ ես բան չունեմ խոսելու: Դուք եկել ասում եք՝ թաղում անողին կարձագանքե՞ք: Ես թաղում անողին բան չունեմ ասելու: Թաղում անողը թող թաղումներով զբաղվի, վաղը, մյուս օրը թաղում անելու պատասխանը պետք է տա»,-ասաց նա:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ