12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

Կասեմ Սուլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում. Խամենեի

Նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին, տեղեկացնում է PressTV-ն։ «Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, […]

Բաղդադում Թրամփի հրամանով իրանցի գեներալ է սպանվել

ԱՄՆ Պենտագոնը հաստատել է, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Իրանի արտաքին գործերի […]

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի

Հունվարի 3-4-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Երևանում հունվարի 3-4-ը սպասվում է տեղումներ, 5-7-ը՝ առանց տեղումների եղանակ:   Շրջանների մեծ մասում ջերմաստիճանը գիշերային ժամերին 0-ից ցածր կլինի:

Անցնող տարին շատ հաջող էր «Կարգին հաղորդման» անձնակազմի համար. սիրելի պողոսներ, ձեր թեթև ձեռքով նրանք էլ իրենց գտան պետական ապառատում. Նարեկ Սամսոնյան

Անցնող տարին շատ հաջող էր «Կարգին հաղորդման» անձնակազմի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը և կից ներկայացրել լուսանկար: «Պարզվում ա, սիրելի պողոսներ, ձեր թեթև ձեռքով էս ժողովուրդն էլ վերջը իրան գտավ պետական ապառատում: Էս անգամ Կարգին Հայկոյի նախկին աշխատողըներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը տեղավորվել են նոր […]

Ինչպես պահել Սուրբ ծննդյան պահքը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդին նախորդող մեկ շաբաթը պահքի շրջան է: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Ճիշտ է, ամանորյա ճոխ սեղանի ուտեստների գայթակղությանը դիմակայելը գրեթե անհնար է, սակայն պահք պահողները պետք է զերծ մնան սիրելի նրբաբլիթներ, խոզի ազդր, տոլմա և մսային ուտեստներ […]

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:    Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու […]

Այս հարցն անմիջական սպառնալիք է պետական կայունությանը

Բնապահպանական փորձագետ Գոհար Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փնտրում եմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական տվյալները, վերլուծությունները Փոքր ՀԷԿ-երի և դրանց ազդեցության մասով շրջակա միջավայրի և սպառողի համար էլեկտրականության սակագնի բարձրացման մասով, չեմ գտնում, այնինչ այս հարցը հիմնականներից էր, որ ցնցում էր Հայաստանը: Գտնում եմ, որ, այս հարցն անմիջական սպառնալիք է պետական կայունությանը, քանի […]

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին կարելի է կամուֆլյաժ կրել, իսկ Տիգրան Սարգսյանին և Հրանուշ Հակոբյանին՝ ոչ. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատագույն ավանդույթները շարունակվում են  Դեկտեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել էին Տավուշի մարզի մի շարք համայնքներ… Շատերին մի հարց էր հետաքրքրում՝ ինչո՞ւ էին վարչապետը և նրա կինը զինվորական համազգեստներով՝ կամուֆլյաժներով… Իրո՛ք, հետաքրքիր է, թե ինչո՞ւ… 2013 թ-ի հոկտեմբերին, երբ ՀՀԿ-ի կառավարության ներկայացուցիչները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի