13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

Չկա համոզում, որ տնտեսական զարգացումները կտեղափոխվեն այս տարի. ինչ սպասել 2020թ.168.am

168.am-ը գրում է.  Անցած տարվա տնտեսական զարգացումների վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն։ Ամեն դեպքում, պաշտոնական վիճակագրության ցուցանիշները վկայում են, որ  2019թ. տնտեսական աճը սպասվածից բարձր կլինի։ Ի դեպ, դա չեն թաքցնում նաև միջազգային ֆինանսական կառույցները։ Վերջին անգամ նրանք իրենց գնահատականները վերանայեցին աճի ուղղությամբ։ Բայց որքան էլ տարօրինակ լինի, սպասումները նույնը չեն այս տարվա համար։ Ի […]

ԿԳՄՍՆ-ում պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ. AntiFake.am

Antifake.am-ը գրում է․ «Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունում 2019թ. պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ: Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ: Հարցմանն ի պատասխան նշվում է նաև, որ պարգևավճաները տրվել են հաստիքային […]

ՀՀ-ն Վրաստանին ՀՆԱ-ով անցել է բնակչության պակասեցման պատճառով

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․ «Հատուկ մեր պողոսների համար, շատ համառոտ անդրադառնամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկին։Շատ սիրելի և հարգելի պողոսներ և մեր թագավոր պողոսապետ, այս հաշվարկի հիմքում ընկած է 2 գործոն. Երկրում մշտական բնակչություն ունեցողների թիվը և Համախառն Ներքին Արդյունքը։ Այսինքն, որպեսզի ստանանք ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող արդյունքը պետք է բաժանել […]

«Որքան անկում է ապրում Փաշինյանի վարկանիշը, այնքան կրկնապատկվում է նրա PR-ի վրա ծախվող գումարը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանցիների հաշվից վճարեցին 1 մլն դոլար, մարդկանց ստիպեցին գալ հրապարակ, որպեսզի ապահովեն Փաշինյանի ամանորյա ուղերձի գովազդը: Փաստորեն, որքան անկում է ապրում Փաշինյանի վարկանիշը, այնքան կրկնապատկվում է նրա PR-ի վրա ծախվող գումարը: Հիմա արդն պարզ էր, թե ինչի՞ համար 1 միլիոն ծախսվեց իբր տոնական տրամադրություն ապահովելու համար»:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարում է, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի հետ իրենք կապ չունեն

Երեկ ԱԱԾ-ն տեսանյութ տարածեց` պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը եւ վերջինս ձերբակալվել է։ Հունվարի 3-ին, հիշեցնենք, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ […]

Էս երկիրն ու քաղաքը պինդ, ձիգ ու սոլիդ տղերք ունի , որոնք իրենց քաղաքավարիությունն ու «տոլերանտությունը» չեն թողնի, որ շփոթեն թուլության հետ. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սոլիդ, լուրջ մարդը, ով ունի ընտանիք, ընկերներ, շրջապատ, իրենից կախված միջավայր, հոգս, մտածմունք, ներքին կռիվ և պատասխանատվության զգացում չի կարող Facebook-յան քաղաքական Հայաստանից պոտենցիալ «սիրտանոթային հիվանդության» կամ «նեյրո-իմունոէնդոկրին խանգարումների» տեր չդառնալ, տեսնելով թե սոցիալական ցանցերում լրատվականների նյութերի տակ հայհոյող «տղամարդիկ» ինչքան շատ են))), […]

Ռազմիկ Դավոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԵԾԱՐԳՈ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ. Մեծապատիվ Նաախագահ Ռոբերտ Սեդրակովի՛չ, Ցավոք, առայժմ այս գրությամբ միայն կարող եմ փաստել, թե որքան բարձր եմ գնահատում Ձեր նվիրումը մեր երկու Հայրենիքներին և ժողովուրդներին, որի ականատեսն եմ եղել՝ մի կարճ ժամանակ աշխատելով Ձեր կողքին: Մեր ժողովրդին անշնորհակալ, […]

Հրայր Թովմասյանը իշխանական վերնախավի հետ մասնակցում էր Սուրբծննդյան պատարագին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր՝ հունվարի 6-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցել է Սուրբծննդյան պատարագին:   Նշենք, որ վերջին շրջանում իշխանության եւ Հրայր Թովմասյանի միջեւ հարաբերությունները լարված են, վերջինս պնդում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Հիշեցնենք, դեկտեմբերի 27-ին ՍԴ նախագահին մեղադրանք էր առաջադրվել: Նույն օրը […]

Համաշխարհային տասնյակ աստղեր միացել են հրդեհներից տուժած Ավստրալիային օգնության ձեռք մեկնելու մարտահրավերին

Համաշխարհային տասնյակ աստղեր կոչ են արել օգնության ձեռք մեկնել Ավստրալիային` հրդեհների հետևանքով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու նպատակով, հայտնում է Daily Mail պարբերականը: Մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ և այլ ոլորտի հայտնի ներկայացուցիչներ ոչ միայն սոցիալական կայքերում իրենց հետևորդներին հորդորել են օգնել Ավստրալիային, այլ նաև հստակ քայլեր են ձեռնարկել` նվիրաբերելով խոշոր գումարներ հրդեհների մարման և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված